Մեզանից մեկ բան է պահանջվում. Արմեն Մարտիրոսյան
«Սուտ է, որ ընդդիմությունը միասնական չէ, բոլորս միասին համախմբված աշխատում ենք, մենք անընդհատ կոնսուլտացիաների մեջ ենք, մենք ընթանում ենք միասնական գործողություններ անելու ճանապարհով», -այսօր Ազատության հրապարակում «Ոչ» քարոզարշավի շրջանակներում անցկացվող հանրահավաքում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով, այս փուլում շատ կարևոր է չտրվել սադրանքների և միասնական «ոչ»-ի շրջանակներում մեկը մյուսի դեմ չգործել ու մեկը մյուսի հաշվին միավորներ չկորզեն:
«Միասնական գործողություններ պետք է սկսենք դեկտեմբերի 1-ից: Հայաստանը ավելի լուրջ մարտահրավերների առջև է կանգնած ու դրա համար մենք պետք է հիշենք մի բան՝ աշխարհում ոչ մի երկրում մեկ օրում իշխանափոխություն չի եղել, մարդիկ դարերով են պայքարել իրենց ազատության համար: Բայց մեզ հնարավորություն է ընձեռվել կարճ ժամանակամիջոցում վերագտնել մեր ազատությունը: Մեզանից մեկ բան է պահանջվում՝ վստահություն մեր ուժերի նկատմամբ և այդ դեպքում՝ ոչ նոր Սահամանդրությանը», -հայտարարեց Մարտիրոսյանը: