Աշոտյանի հաղորդումը Հանրային հեռուստաընկերությամբ գտնված լավագույն ձևը չէ. Բորիս Նավասարդյան
Կասկածելի է արդյոք արդարացված կլինի այն, որ քարոզարշավի թեժ շրջանում Հանրապետական կուսակցության փոխնախագահ, Կրթության գիտության նախարարը պարբերաբար երևում է Հանրային հեռուստատեսության եթերում: Այսօր ճեպազրույցում հայտարարեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը` մեկնաբանելով Հանրային հեռուստաընկերությամբ Արմեն Աշոտյանի «Եռանկյունի» թոք-շոուն հեռարձակելը:
«Եթե վերցնենք զուտ հաղորդման բովանդակությունը, շատ հնարավոր է, որ Արմեն Աշոտյանը, իրոք, չեզոքությունը կարողանա պահպանել և չդրսևորի որևէ քաղաքական շահ: Բայց ֆորմալ առումով փաստը, որ կուսակցության նախագահի տեղակալը, նախարարը այս քարոզարշավի ընթացքում երևում է եթերում, այն էլ պարբերաբար, այն էլ Հանրային հեռուստատեսությամբ, լուրջ կասկածներ է առաջացնում, թե որքանով է այդ նախաձեռնությունը արդարացված: Կարծում եմ, որ այդպիսի ոչ կոնվենցիոնալ և ոչ ստանդարտ մոտեցումը Հանրային հեռուստատեսության գտնված լավագույն ձևը չէ», -հավելեց պարոն Նավասարդյանը:
Թեմային առնչվող հրապարակումներ`
Աշոտյան. ՀԱԿ-ի հայտարարության մեջ մի շատ կարևոր թյուրըմբռնում կար
Հայ Ազգային կոնգրեսի հայտարարությունը
«Սև ցուցակ» չունենք. Աշոտյանը` իր նոր հաղորդման մասին
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ