Իրավունք 18:40 27/08/2013

Ես չեմ կարող հանդուրժել «ժառանգ» օպերացիան. Տիգրան Աթանեսյանը «ընդհատակյա» քայլեր է նկատել քարոզարշավի ընթացքում

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Սեպտեմբերի 14-ին կայանալիք Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններում, ինչպես արդեն հայտնի է, առաջադրվել են չորս թեկնածուներ` Աշոտ Թադևոսյանը, Արա Զոհրաբյանը, Տիգրան Աթանեսյանը և Կրոմվել Գրիգորյանը:

Panorama.am-ը Փաստաբանների պալատի ներկայիս վիճակի ու սպասվող ընտրությունների վերաբերյալ զրուցել է ՓՊ նախագահի թեկնածու Տիգրան Աթանեսյանի հետ:

- Արդեն 3 օր է` սկսվել է նախընտրական քարոզարշավը, ինչպե՞ս եք անցկացնում այն, գո՞հ եք ընթացքից:

- Նախընտրական քարոզարշավը ես անցկացնում եմ հրապարակային, ընդհատակյա քայլեր չեմ ձեռնարկում, ինչ ասելիք ունեմ, մարդկանց հետ, փաստաբանների հետ հանդիպումներում ասում եմ, և իմ ասելիքներն ու անելիքները ներկայացնում եմ մամուլին: Վստահ չեմ, որ իմ մյուս մրցակիցները անում են նույնը:

- Ինչ-որ կասկածնե՞ր ունեք: Եվ «ընդհատակյա» ասելով ի՞նչ նկատի ունեք:

- Ունեմ տեղեկություններ, որոնք հաստատված չեն, հուսով եմ, որ դրանք սուտ են, բայց քանի որ փաստաբանական կորպուսը փոքր է, մարդիկ միմյանց ճանաչում են, ինձ նման տեղեկություններ են հասնում, որ Պալատից զանգում են մարզեր և ասում են, որ գան ընտրությունների ու ընտրեն Արա Զոհրաբյանին: Հանրային պաշտպանի գրասենյակի աշխատողներից լսել եմ, որ ստորագրություններ են վերցնում, որ ընտրելու են Արա Զոհրաբյանին: Ես չեմ պնդում, որ սրանք փաստեր են, և հուսով եմ, որ սա սուտ է: Այլապես ուղղակի բառեր չկան, ասելու, թե ինչի է դա նման: 

- Ինչ-որ քայլեր ձեռնարկե՞լ եք դրա դեմ:

- Քանի որ հաստատված փաստ չունեմ, այսինքն՝ չկա մի փաստաբան, որ գա նստի իմ առջև և գրավոր կամ ձայնագրի այդ ամենը: Ես ասեկոսեների հիման վրա չեմ փորձում գործել, բայց ինչու չեն ասում, որ ես եմ զանգում մարդկանց, ինչու չեն ասում, որ ես եմ ստորագրություն վերցնում: Հիմնական մտահոգությունս դա է, որ պայքարը մրցակիներս տանում են ընդհատակյա, այլ ոչ թե հրապարակային:

- Ո՞ւմ նկատի ունեք, պարոն Աթանեսյան:

- Ես չեմ կարծում, որ մյուս երկուսը` Կրոմվել Գրիգորյանը և Աշոտ Թադևոսյանը, լուրջ շանսեր ունեն հաղթելու:

- Ձեզ միակ մրցակից համարում եք Զոհրաբյանի՞ն:

- Իմ մրցակիցը անձ չէ: Իմ մրցակիցը Պալատի լճացումն է: Ես առաջ եմ քաշում գաղափարներ իմ ծրագրով, իսկ իմ հակառակորդը կամ մրցակիցը կարող է բերել ներկայիս լճացումը և ստատուս-քվոյի պահպանումը:

- Պարոն Աթանեսյան, Ձեր նախընտրական տեսահոլովակում, որ տարածել եք, հայտարարում եք, թե փաստաբանը միայնակ է, և Պալատը նրա թիկունքում կանգնած չէ: Այսօր ՓՊ նախագահի թեկնածու Արա Զոհրաբյանը հակադարձեց, որ այդպես չէ, և բազմաթիվ դեպքեր կան, որ Պալատը աջակցել է գործընկեր փաստաբաններին: Դուք զգացե՞լ եք, որ դուք միայնակ եք, և Պալատը իսկապես չի օժանդակում փաստաբաններին: 

- Ես ապշած եմ, որ նման հայտարարություն են անում: Պարոն Զոհրաբյանը սուտ է խոսում, և ասեմ, թե ինչու. 2005 թվականին Վահե Գրիգորյանի գործը, ես եմ կազմակերպել նրա պաշտպանությունը, իսկ Պալատը ձեռքերը լվացել էր և թաքնվել էր: 2009-ին Արթուր Գրիգորյանի, Արա Զաքարյանի, Դիանա Գրիգորյանի և Մուշեղ Շուշանյանի գործի պաշտպանությանը ես եմ մասնակցել, ես եմ մարդու իրավունքների պաշտպանին դիմել, որպեսզի նա դիմի Սահմանադրական դատարան, դիմում մենք ենք կազմել, բայց Պալատը չկար, ձեռքերը լվացած էր, իսկ պարոն Զոհրաբյանը գալիս էր ընդամենը գաղտնի, ոչ հրապարակային հանդիպումների ու հարցնում էր` ինչ անենք: Մենք ասում էինք` թող պալատը մասնակցի, մի հայտարարություն անի, բայց Պալատը չէր մասնակցում: Հետևաբար, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նա սուտ է խոսում: Ես էլի կարող եմ գործեր օրինակ բերել, բայց իմ ասածն ամենացայտունն է: Երբ զուտ փաստաբանական գործունեության համար են մարդիկ հետապնդվում, ավելորդ ոչինչ չէին արել, Պալատը փախել էր, հետքն անգամ չէր երևում: Նման բացահայտ սուտ խոսելը այն էլ իմ դեպքում…Արա Զոհրաբյանը գալիս ինձ հետ էր հանդիպում և փորձում էր իբր Պալատի անունից մասնակցել, բայց չմասնակցեց: Ապշելու բան է, որ հիմա նա նման բաներ է հայտարարում: 

- Այնուամենայնիվ, պարոն Աթանեսյան, այս տարիների ընթացքում Պալատի գործունեության մեջ Դուք որևէ առաջընթաց չե՞ք տեսնում:

- Հետևյալն ասեմ. Ոչ մեկ չի ուզում հիշել, թե Պալատը ոնց ստեղծվեց ու ինչի հիման վրա: 2005-ին փաստաբանների երկու միություն գոյություն ուներ, որոնք միավորվեցին Պալատի մեջ: Եթե համեմատենք Պալատը ՀՀ Փաստաբանների միության հետ, որը մեծ հաշվով իրենից երկայացնում էր տարեց մարդկանց նարդի խաղալու ակումբ, իհարկե, առաջընթաց կա` զուտ նրանով, որ Պալատը եկել է գրասենյակի տեսքի: Բայց ես անդամակցել եմ Փաստաբանների միջազգային միությանը և համեմատելով այդ միության հետ, որը ղեկավարում էր Տիգրան Տեր-Եսայանը, Պալատը 10 քայլ հետ է. այդ միությունը միշտ բարյացակամ է եղել, միշտ պաշտպանել է իր անդամներին ու ամեն դեպքում, մենք միշտ հպարտացել ենք այդ միությունով: Եթե համեմատենք այդ միության հետ Պալատը ռեգրես է ապրել, ձևական կողմը, շղարշը որ կազմակերպել են, առաջընթաց չէ:

- Պարոն Աթանեսյան, դուք հայտարարություն տարածեցիք, որով տեղեկացնում էիք, որ որոշ փաստաբաններ խնդրել են, որպեսզի իրենք տեսանյութում չերևան, քանի որ «վախենում են ներկայիս Պալատի ղեկավարության բացասական արձագանքից»: Տպավորություն է, թե վախի մթնոլորտ է տիրում Պալատի ներսում:

- Մենք Սյունիքում շատ լավ փաստաբաններ ունենք, ես այնտեղ չէի եղել ու չէի շփվել նրանց հետ: Բա իհարկե, վախի մթնոլորտ է, որովհետև փաստաբանը այսպես կամ այնպես խաբված է ուղղակիորեն Պալատի ղեկավարության կողմից: Չեմ ուզում մանրամասներ փոխանցել, բայց իրավիճակն այդպիսին է:

- Դուք Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանի հետ հարաբերություններ չունե՞ք:

- Երբ Սահակյան Ռուբենը անցյալ տարի դատադուլ էր կազմակերպել ու կանգնել էր Վճռաբեկ դատարանի դիմաց, կներեք, բայց կողքին փաստաբան չկար, երկու-երեք երեխա էին` պաստառներով ու ես էի կանգնած: Չէի վախենում Վճռաբեկ դատարանի դատավորների հայացքից: Երկու անգամ էլ իրեն եմ ընտրել, երկու անգամ էլ ընտրություններին մինչև վերջն եմ սպասել, որպեսզի շնորհավորեմ: Եվ որպես գործընկեր, և որպես Պալատի նախագահ իրեն հարգանքով եմ վերաբերվում և բնական է, ես հեռախոս ունեմ և կարող եմ զանգել ու հետաքրքրվել նրա որպիսությամբ: Բայց ես չեմ կարող հանդուրժել մեր Պալատի էս վիճակը և «ժառանգ» օպերացիան:

- Դուք կարծում եք, որ Զոհրաբյանի առաջադրումը «ժառանգ» օպերացիայի շարքի՞ց է:

- Միանշանակ, դա «ժառանգ» օպերացիան է: Կրոմվել Գրիգորյանը շանս չունի ընտրվելու, փաստաբանները չեն ընտրի Կրոմվելին, ոչ մի վատ բան իր մասին չեմ ուզում ասել, բայց փաստաբանները գիտեն, որ չեն ընտրի Կրոմվելին: Եթե իրենց ծրագրող գնար, պետք է Կրոմվել Գրիգորյանն ու Արա Զոհրաբյանը առաջադրվեին ու բնականաբար, ընտրվելու էր Արա Զոհրաբյանը: Այ սա է օպերացիան: Ինչո՞ւ է Պալատի նախագահն առաջադրում, ինչո՞ւ է անպայման ուզում, որ իր ուզածը դառնա նախագահ: Պալատը իր գրասենյակը չի, իր սեփականությունը չէ, հետևաբար՝ դա «ժառանգ» օպերացիա է, որը պետք է հնարավորինս խանգարել:

Տիգրան Աթանեսյանի նախընտրական ծրագիրը կարող եք կարդալ այստեղ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}