«Փակ շուկա». Օրենքի հերթական ոտնահարումը. Կտրվի՞ կամ տրվե՞լ է ավարտական ակտ ապօրինի շինությանը

Այն, որ «Փակ շուկայում» շինարարությունն ապօրինի է, երկրում որևէ կառույց չմնաց, որ չհայտարարեր: Ի հեճուկս այդ շինության ապօրինի լինելու մասին ՀՀ քաղաքաշինության, մշակույթի նախարարությունների ու Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հայտարարությունների, արդեն նախկին «Փակ շուկան» բացվել է: Սկզբնամասում, որը շուկա է, արդեն բանջարեղեն ու միրգ են վաճառում, իսկ հետնամասում գտնվող սուպերմարկետը, ըստ տեղեկությունների, կբացվի հոկտեմբերի 9-ին:

Եթե շինարարություն կամ վերանորոգում է ընթանում, ապա ավարտին այդ շինությունը պետք է ստանա ավարտական ակտ, ինչը կօրինականացնի այն: Այս պահին «Փակ շուկայի» առաջին հարկում շինարարությունն ավարտված է, այնտեղ միրգ-բանջարեղենի առևտուր է ընթանում, ինչը ենթադրում է, որ պետք է լինի նաև այդ ավարտական ակտը:

Ամբողջ հարցն այն է, որ այդ շինության թույլտվությունը չի եղել, և եթե հիմա ավարտական ակտ տրվի, ստացվում է, որ ստորագրողն իր կնիքը կդնի ապօրինության տակ:

Շինարարություն իրականացնողը պետք է ունենա շինթույլտվություն, այլապես աշխատանքներն ինքնակամ են, իսկ շինթույլտվություն տրվում է բացառապես համայնքի ղեկավարի կողմից: «Թիվ 1 շուկա» ՍՊԸ-ին տրվել է միայն զրո նիշից ներքև` ստորգետնյա հատվածում շինարարություն իրականացնելու թույլտվություն, վերգետնյա մասում շինարարություն իրականացնելու համար թույլտվություն չի եղել:

Քաղաքաշինության մասին օրենքի 25-րդ հոդվածի համաձայն` «Ավարտված շինարարության (շենքերի, շինությունների, դրանց վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման, ընդլայնման և բարեկարգման) շահագործման ընդունումը փաստագրվում է շահագործման ակտով` տվյալ օբյեկտի շինարարության թույլտվության համար հիմք հանդիսացող հաստատված ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված բոլոր աշխատանքներն իրականացնելուց հետո:

Ավարտված շինարարական օբյեկտի շահագործումը թույլատրվում է միմիայն շահագործման ակտը ձևակերպելուց հետո: Ավարտված շինարարության շահագործման ընդունումը փաստագրում է համայնքի ղեկավարը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով»:

Իրավաբան Կարեն Մեժլումյանը մեզ հետ զրույցում ասաց, որ շինարարությունը կամ կապիտալ վերանորոգումը պետք է կատարվի քաղաքաշինական նորմերին, տրված հատակագծային առաջադրանքին համապատասխան, իսկ ավարտելուց հետո արդեն պետք է ավարտական ակտ տրվի: «Եթե ավարտական ակտը տրված չէ, ուրեմն համարվում է, որ շինարարությունը դեռ չի ավարտվել: Կարող են նախագծին համապատասխան կառուցել, բայց ավարտական ակտ չունենան, քանի որ դեռ չեն ավարտել: Բայց եթե ակտ չկա, օգտագործելու հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ: Դա էլ կարող է ավարտվել վարչական պատասխանատվությամբ»,- ասաց նա:

Իրավաբանը պարզաբանեց, որ ավարտական ակտը կարող է լինել փուլային: Կառուցեցին առաջին հարկը, օգտագործելու համար պիտի այդ հարկի ավարտական ակտն ունենան, եթե չունեն, դա խախտում է և վարչական պատասխանատվություն է ենթադրում:

Ավարտական ակտի առկայության կամ բացակայության մասին նախ փորձեցինք ճշտել Երևանի քաղաքապետարանից: Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը նախ հայտնեց, որ շատ զբաղված է, ապա խնդրեց գրավոր հարցում ուղարկել: Երբ ասացինք, որ հարցը միայն այո կամ ոչ պատասխան է ենթադրում, նա նախ լսեց, հետո պատասխանեց. «Հիմա ինձ հարցնում եք, ես տեղյակ չեմ ավարտական ակտի հետ կապված: Նախ այնտեղ վերակառուցում է եղել: Կարող եք գրել, որ ես տեղյակ չեմ, տեղեկատվության վարչության պետը պարտավոր չէ իմանալ, շինարարական ակտ տվե՞լ են, թե` ոչ»:

Հարցին` ե՞րբ կարող եք ճշտել, Արթուր Գևորգյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել: Ես հիմա շատ ավելի կարևոր գործով եմ զբաղված: Դրա համար եմ խնդրում, որ դուք գրավոր ուղարկեք, որպեսզի համապատասխան վարչության պետը պատասխանի ձեր հարցադրումներին: «Հասկանում ենք, բայց ինքներդ էլ շատ լավ գիտեք, որ պատասխանները բավական ուշանում են: «Փակ շուկան» այսօր շատ կարևոր ու շատ հրատապ հարց է» մեր դիտարկմանը Արթուր Գևորգյանը պատասխանեց. «Իմ համար այսօր ամենահրատապ հարցը Էրեբունի-Երևանն է: Ամենահրատապ հարցը, որը հստակ հանձնարարականով դրված է, ես կոնկրետ զբաղված եմ դրանով: Մյուս հարցերը` գրավոր, խնդրում եմ»:

Քաղաքապետարան հարցումն ուղարկված է: Ակնկալում ենք, որ քաղաքապետարանն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կպատասխանի մեր հարցմանը: Հիշեցնենք, որ 5- օրյա ժամկետում չպատասխանելու դեպքում, տեղեկատվությունը տիրապետողը պարտավոր է տեղեկացնել լրացուցիչ ժամկետի անհրաժեշտության մասին:

Քաղաքաշինության նախարարությունը երկու անգամ դիմել է Երևանի քաղաքապետարանին` դադարեցնելու առանց շինթույլտվությամբ իրականացվող շինարարությունը ու բերել պատմական հուշարձանը նախնական տեսքի, երկու անգամն էլ շուկայի սեփականատերը տուգանվել է:

Քաղաքաշինության նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Մարգարյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ ավարտական ակտը տրվում է միայն շինթույլտվության դեպքում, իսկ այն մասին, որ ինքնակամ շինարարություն է ընթանում նախարարությունը հաղորդումներ է ուղարկել: «Ինքնակամ կառույցի վերաբերյալ ի՞նչ ավարտական ակտի մասին է խոսքը»,- ասաց նա:

Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական խորհրդի ճարտարապետական հանձնաժողովի նախագահ, ճարտարապետ Հրաչ Պողոսյանը տեղյակ չէր, ավարտական ակտ տրվե՞լ է, թե` ոչ: «Ինձ ասացին, որ արդեն բացվել է և առևտուր է գնում: Ես գիտեմ, որ օրենք կա, թե այդ օրենքը ոնց է խախտվում, չգիտեմ: Մենք մերժել ենք, հիմա նորից ասե՞նք չի կարելի… իմաստ չունի: Բացել են և մեր կարծիքն էլ է եղել բացասական, շատերինն էլ է եղել: Փաստը մնում է փաստ: Թե ինչպես կօրինականացնեն օրենքի խախտումներով կառուցված շենքը, չգիտեմ»,- ասաց նա:

Արվեստագետ Ռուբեն Բաբայանը եվրովերանորոգում արված «Փակ շուկայի» լուսանկարները տեսնելուց հետո, եղածը բնորոշում է մեկ բառով` խայտառակություն. «Սա ազգային խայտառայություն է: Այս տեսակ վերաբերմունք մշակութային արժեք ներկայացնող շինության հանդեպ, այս տեսակ լկտի վերաբերմունք, հատկապես այն ալիքից հետո, երբ բոլոր մշակութային գործիչները, բազմաթիվ մարդիկ, նույնիսկ պետական ատյանները արձանագրեցին, որ վերանորոգումն անօրինական է: Այդ ամենի վրա թքելը նշանակում է թքել պետության և հանրության երեսին»:

Նախորդիվ`

«Շմայսի» գնած «կաշտանը» և նորաբաց «Փակ Շուկա»-ն. (տեսանյութ)

«Փակ շուկան» բաց է. Ներսում` մի փոքր շուկա ու մի մեծ սուպերմարկետ (տեսանյութ)

Դատարանը կքննի Փոստանջյանի բողոքը. Նա պահանջում է Փակ շուկայի ոչնչացման փաստով քրգործ հարուցել

Ակցիա Փակ շուկայի դիմաց. Սամվել Ալեքսանյանին աստված է բերել մեզ մոտ, որ բոլորին պահի (Տեսանյութ)

Հերթական հայտարարությունը հանցագործության մասին 

«Հասարակությունը Փակ շուկայի վերաբերյալ հաշվետվության կարիք ունի»…Պատասխանատուները շուտով նամակ կստանան (Տեսանյութ)
 

«Փակ շուկայի» «բացմանն ընդառաջ»… «Տեղի են ունեցել շատ հմուտ մանիպուլյացիաներ»

«Փակ» շուկայի մնացորդների ու ավելցուկների «բացմանն ընդառաջ». ճարտարապետ Արսեն Կարապետյանը առաջարկ ունի 

ՄԻՊ.Փակ շուկայում շարունակվող ապօրինությունների համար առաջին հերթին պատասխանատու է ոստիկանությունը

Մշակույթի նախարարությունը` Թումանյանի կկվի դերում 

Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 1

Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 2


Քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչ. Փակ շուկան պետք է մնա իր նախնական տեսքով

Քաղաքապետարանի ներկայացուցիչ. Մինչ այժմ Փակ շուկայի վերգետնյա հատվածում շինարարություն իրականացնելու նախագիծ ներկայացված չէ


Ճարտարապետները դիմել են Տարոն Մարգարյանին` «Կենտրոնական ծածկած շուկայի սեփականատիրոջ նկատմամբ հարուցել դատական գործ»

Մշակույթի նախարարություն. Ապամոնտաժել Փակ շուկայի նորակառույց ծավալի երկաթբետոնյա հիմնական հատվածն ընդունելի ծավալով


«Զվարթնոց»-ի հին շենք, Ծածկած շուկա. հիշողություններն ու պատմությունները քանդվում են (Տեսանյութ)



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}