Լինդսի Լոհանի love-list-ի հրապարակումը նվաստացուցիչ էր դերասանուհու համար
27-ամյա սկանդալային դերասանուհի Լինդսի Լոհանը ամերիկյան թոք-շոուներից մեկի եթերում խոստովանել է, որ իր սիրային ցուցակի շուրջ բարձրացած աղմուկը, որը հրապարակվել էր վերջերս և որում 36 հայտնի անուններ կան` հոլիվուդյան դերասանների, երգիչների և նույնիսկ կին-DJ-ների, իրեն նվաստացնում է:
«Այո, ես անձամբ կազմել եմ այդ ցուցակը անանուն հարբեցողների ծրագրի շրջանակում: Բայց փաստը, որ իմ անձին վերաբերող մանրամասները պարունակող փաստաթուղթը հրապարակվել է և դարձել քննարկման առարկա, նվաստացուցիչ է»,- «Woman.ru»-ի հաղորդմամբ արցունքներն աչքերին հայտարարել է Լոհանը:
Աղբյուրը հիշեցնում է, որ Լոհանի love-list-ում եղել են Ջասթին Տիմբերլեյքի, Էշթոն Քաթչերի, Օրլանդո Բլումի, Հիթ Լեջերի և այլ հայտնի տղամարդկանց անուններ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին