Արթուր Բաղդասարյանի ընտանիքին պատկանող «Հայասի գրուպ»-ը տուգանվել է
«Հայասի գրուպ» սեփական պատասխանատվությամբ ընկերությունը, որը պատկանում է «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի ընտանիքին, մաքսային կանոնների խախտում կատարելու համար տուգանվել է: Այդ մասին Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեից:
ՊԵԿ Արարատյան տարածաշրջանային մաքսատան պետի տեղակալ Թամրազյանը իր որոշման մեջ նշել է, որ «Հայասի գրուպ» ՍՊԸ-ի անունով ներմուծվել է գարու ածիկ, որի վերաբերյալ ընկերության գլխավոր տնօրեն Պողոս Շահինյանը սահմանված 10-օրյա ժամկետում չի ապահովել մաքսային հայտարարագրի ներկայացումը մաքսային հսկողություն իրականացնելու համար:
Ըստ Թամրազյանի որոշման, ընկերությունը խախտել է մաքսային օրենսդրությամբ նախատեսված կանոնները, ինչի համար ենթարկվել վարչական պատասխանատվության` 50 հազար դրամ տուգանքի:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին