Գինեկոլոգը գաղտնի տեսագրել է հիվանդներին զննման ժամանակ
Johns Hopkins Health System-ը (ԱՄՆ) բարոյական վնասի դիմաց 190 մլն դոլար կվճարի ավելի քան 8 հազար կանանց, որոնք դատարանի կողմից բժիշկ-գինեկոլոգի զոհ են ճանաչվել. բժիշկը գաղտնի տեսագրել է կանանց սեռական օրգանները իր կաբինետ այցելությունների և բժշկական զննման ժամանակ: Այս մասին գրում է «Մեդպորտալ.ռու»-ն:
54-ամյա բժիշկ-գինեկոլոգ Նիկիտա Լևին 25 տարի աշխատել է East Baltimore Medical Center-ում, որը մաս է կազմում Johns Hopkins Health System-ի: Անցած այդ տարիների ընթացքում իր կաբինետով անցել է ավելի քան 12 600 հիվանդ: 2013թ-ի փետրվարին նրան հեռացրել են աշխատանքից այն բանից հետո, ինչ նրա գործընկերը հայտնաբերել է, որ գինեկոլոգի գրչում վիդեոխցիկ է տեղադրված և նրա գաղտնի տեսագրությունների մասին հայտնի է դարձել:
Աշխատանքից ազատվելուց տաս օր անց գինեկոլոգն ինքնասպան է եղել: Նրա տանը խուզարկության ժամանակ հայտնաբերվել է շուրջ 1200 տեսագրություն և 140 լուսանկար` համապատասխան բովանդակությամբ: Սակայն որևէ ապացույց, որ բժիշկն այդ տեսագրություններով ու լուսանկարներով որևէ մեկի հետ կիսվել է, չկա: Բժիշկ Լևիի մոտիվներն այդպիսով մնացել են անհայտ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին