Գիտնականները պարզել են, որ Նեյմարը խաղում է անգիտակցաբար
Ճապոնիայի տեղեկատվության և հաղորդակցության ազգային ինստիտուտի գիտնականները համագործակցել են «Բարսելոն» ֆուտբոլային ակումբի հետ և հետազոտություն անցկացրել, թե ինչպես է աշխատում ֆուտբոլիստների ուղեղը: Այս մասին տեղեկացնում է AS-ը:
Կատալոնյան ակումբի որոշ ֆուտբոլիստների, այդ թվում նաև Նեյմարի, ինչպես նաև իսպանական լիգայի խաղացողներից ոմանց գլխին մարզման ժամանակ հատուկ սենսոր են հագցրել, որից էլ ստացել են համապատասխան ինֆորմացիա:
Ինստիտուտի դասախոս Էյնչի Նայտոն արդյունքում պարզել է, որ խաղադաշտում Նեյմարն օգտագործում է իր հնարավորությունների միայն 10 տոկոսը: Իրավիճակներում, երբ մյուս ֆուտբոլիստներն աշխատել են ուղեղով, Նեյմարը գործել է անգիտակցաբար:
Հիշեցնենք, որ օրեր առաջ բրազիլացի ֆուտբոլիստը հայտարարել էր, որ տակտիկայից ոչինչ չի հասկանում և որ դա իրեն անհրաժեշտ չէ:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ