Բլատեր. «Եթե իդեալական արտադրանք եք տալիս, ինչու՞ պետք է փոխեք այն»
ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը կարծում է, որ աշխարհի առաջնությունն իդեալական մրցաշար է և փոփոխությունների կարիք չունի: Այս մասին տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Աշխարհի 2014 թ. առաջնության մակարդակը ցույց տվեց, որ ճիշտ ենք վարվել մրցաշարի ձևաչափի, մասնակից հավաքականների քանակի հարցում:
Իհարկե, որոշ կոնֆեդերացիաներ խնդրում են փոփոխություններ կատարել, բայց դա սխալ է: Եթե դուք իդեալական արտադրանք եք տալիս, ինչու՞ պետք է փոխեք այն»,- նշել է Բլատերը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ