6 մլն դրամ` վետերանների առողջարաններում հանգստանալու նպատակով
2014 թվականի հուլիսի 24-ի ՀՀ կառավարության որոշմամբ «Հայաստանի Հանրապետության վետերանների միավորում» կազմակերպությունում հաշվառված վետերաններին հասցեական սոցիալական աջակցություն ցուցաբերելու, վետերանների ներգրավմամբ և նրանց սոցիալական ներառմանը նպաստող միջոցառումներ կազմակերպելու նպատակով հատկացրել է 5 մլն դրամ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքից, որում նշված է, որ ՀՀ կառավարությունը հետևողական քայլեր է իրականացնում 2014 թվականի ծրագրով ամրագրված` Հայրենական մեծ պատերազմի վետերանների համար աջակցության նոր ծրագրեր իրագործելու ուղղությամբ:
Աղբյուրից տեղեկանում ենք, որ նույն օրը մեկ այլ որոշմամբ ՀՀ կառավարությունը 6 մլն դրամ է հատկացրել վետերանների նախընտրած առողջարաններում նրանց հանգիստը կազմակերպելու նպատակով ուղեգրեր տրամադրելու համար: Իսկ մեկ շաբաթ առաջ ՀՀ կառավարության որոշմամբ 10-50 տոկոսով բարձրացվել են հաշմանդամ զինծառայողներին, այդ թվում Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին և զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող պարգևավճարի չափերը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ