Բալոտելլի. «Սա իմ վերջին օրն է «Միլանում»
«Միլանի» և Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելլին մոտ ժամանակներս կարող է տեղափոխվել «Լիվերպուլ»: Երեկ մամուլում տեղեկություններ տարածվեցին «Լիվերպուլի» ու «Միլանի» միջև ընթացող բանակցությունների մասին, այսօր այդ փաստը հաստատել են ավելի հեղինակավոր աղբյուրներ: Այնուհետև Բալոտելլին անձամբ հայտարարեց, որ հեռանում է իր ներկայիս թիմից:
«Սա իմ վերջին օրն է «Միլանում»,- խոստովանել է «Մանչեսթեր Սիթիի» և «Ինտերի» 24-ամյա նախկին հարձակվողը:
Իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն հաղորդել է, որ «Լիվերպուլն» ու «Միլանն» արդեն պայմանավորվել են: Իտալական թիմը ֆուտբոլիստի տրանսֆերի համար կստանա 22 մլն եվրո:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին