Նոր ուսումնական տարվա մեկնարկը տրված է
Մեկնարկեց ուսումնական նոր տարին: Այսօր 40 հազար երեխա առաջին անգամ ոտք է դրել դպրոց: Այս տարի առաջին կուրսեցիների թիվը հասնում է մոտ 10 հազարի: Միայն Երևանի պետական համալսարանն այս տարի ունի 3224 առաջին կուրսեցի:
Որպես Գիտելիքի օր՝ սեպտեմբերի 1-ը, սկսել է նշվել ԽՍՀՄ-ում։ Մինչ 20-րդ դարի 30-ական թվականները ԽՍՀՄ-ում ուսումնական տարվա սկիզբը պաշտոնապես հաստատված չէր։ 1930թ.-ի օգոստոսի 14-ին Ժողովրդական կոմիսարների խորհուրդը որոշեց, որ 8-10 տարեկան բոլոր երեխաները պիտի դպրոց ընդունվեն աշնանը։
1935թ.-ի սեպտեմբերի 3-ին Ժողովրդական կոմիսարների խորհրդի ու ՍՄԿԿ կենտրոնական կոմիտեի համատեղ որոշման համաձայն՝ սեպտեմբերի 1-ը հայտարարվեց ուսումնական տարվա սկիզբ։
1980թ. հոկտեմբերի 1-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշման համաձայն` սեպտեմբերի 1-ը պաշտոնապես հայտարարվեց Գիտելիքի օր։
Սեպտեմբերի 1-ն աշխարհի երկրների մեծ մասում նշվում է որպես Գիտելիքի օր: Օրվա խորհուրդը պահպանելու, սովորողների մուտքը տոնական և հիշարժան դարձնելու նպատակով դպրոցներում անցկացվում են տոնական հանդիսություններ՝ նվիրված Գիտելիքի օրվան:
ԱՊՀ գրեթե բոլոր երկրներում Գիտելիքի օրը պետական տոն է համարվում:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ