Աշխարհում 18:18 16/09/2014

ԵՄ ու ԵՏՄ միջև ազատ առևտրի գոտու ստեղծումը՝ նոր «եվրոպական ճգնաժամի» լավագույն լուծում

Եվրամիության և Ուկրաինայի միջև Ասոցացման և խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելը հետաձգվում է մինչև 2015թ.-դեկտեմբերի 31-ը: Նման համաձայնություն է ձեռք բերվել Բրյուսելում ԵՄ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի առևտրի և արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքում: Շատերի համար այդ որոշումը անակնկալ է եղել և բուռն քննարկումների առիթ է դարձել:

ԵՄ տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ Ուկրաինայի կայունացմանն ամբողջությամբ աջակցելու համար Եվրահանձնաժողովը պատրաստ է լրացուցիչ ճկունություն ցուցաբերել և հետաձգել ազատ առևտրի գոտու իրագործումը մինչև 2015թ-ի դեկտեմբերի 31-ը: ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնել քննարկել այն խնդիրները, որ բարձրացրել է Ռուսաստանը այդ համաձայնագրի իրականացման հետ կապված:

Նշենք, որ ավելի վաղ Ռուսաստանն առաջարկել է փոփոխել Ասոցացման համաձայնագիրը և մի շարք ապրանքատեսակների վրա չտարածել դրա դրույթները: Մոսկվան նախազգուշացնում է, որ եթե Ուկրաինա առանց սահմանափակումների ներմուծվեն եվրոպական ապրանքներ, ապա օգտվելով Ռուսաստանի հետ ազատ առևտրային ռեժիմից՝ դրանք առանց խոչընդոտների կհայտնվեն ռուսական շուկայում՝ հսկայական վնասներ հասցնելով ռուս արտադրողներին: Այդ վնասները սկզբնական շրջանում հաշվվում են մոտ 100 միլիարդ ռուբլի, հետևաբար Ռուսաստանը միակողմանի կվերացնի ազատ առևտրի ռեժիմն Ուկրաինայի հետ, ինչն էլ կործանարար հետևանքներ կարող է ունենալ ուկրաինական արտադրողների համար:

Չնայած համաձայնագրի իմպլեմենտացման հետաձգմանը՝ Եվրամիությունը շարունակելու է արտոնյալ պայմաններ տրամադրել, որոնց շնորհիվ Ուկրաինան առանց մաքսատուրքերի կկարողանա արտահանել ԵՄ չափանիշներին համապատասխան իր արտադրանքը եվրոպական շուկա (ի դեպ ուկրաինական արտադրանքի մեծ մասը չի համապատասխանում ԵՄ չափանիշներին), սակայն եվրոպական ապրանքները Ուկրաինա կներմուծվեն նախկին ռեժիմով:

Ռուսական կողմը խոստացել է, որ եթե Ուկրաինան պահպանի ձեռք բերված համաձայնությունը, ապա Մոսկվան իր հերթին կպահպանի Ուկրաինայի հետ ազատ առևտրային ռեժիմը: Այս առումով հարկ է նշել, որ Ռուսաստանն արդեն իսկ արգելել է ուկրաինական գյուղատնտեսական ապրանքների և հրուշակեղենի ներմուծումը, ինչի շնորհիվ էականորեն նվազել է ընդհանուր ապրանքաշրջանառությունը:

Հետաձգումը միայն Ռուսաստանով չէ պայմանավորված

Երեք կողմերից էլ գործիչների և փորձագետների մի մասը կարծում է, որ ԵՄ-ն և Ուկրաինան կապիտուլացվել են Մոսկվայի առաջ և գնացել զիջման այնպիսի հարցում, որի համար Կիևի «Մայդանում» հարյուրավոր մարդիկ են զոհվել, Ուկրաինայից անջատվել է Ղրիմը, երկրի արևելքում սկսվել է քաղաքացիական պատերազմ: Ավելին՝ որոշները պնդում են, որ այդ քայլով ԵՄ-ն դավաճանում է Ուկրաինային: Ոմանք էլ համարում են, որ ընդամենը ժամանակ է շահվում շատ վատ վիճակում գտնվող ուկրաինական տնտեսության վերականգնման, Ռուսաստանի հետ համաձայնության գալու և Դոնբասում լարվածությունը թուլացնելու համար:

Իրականում այդ մոտեցումների կողմնակիցները շատ են խտացնում գույները: Բանն այն է, որ այսօր՝ սեպտեմբերի 16-ին այդ համաձայնագիրը վավերացվել է Ուկրաինայի խորհրդարանում ու Եվրախորհրդարանում: Հետաձգվում է սոսկ համաձայնագրի տնտեսական բաղադրիչի՝ ազատ առևտրի գոտու կենսագործման ժամկետը, ինչի անհրաժեշտությունը կլիներ անկախ Ղրիմի և Դոնբասի խնդրից և ռուս-ուկրաինական լարված հարաբերություններից: Բացի այդ, ինչպես հայտարարել էր Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, ԵՄ հետ համաձայնագիրը վավերացվել է այնպես, ինչպես ստորագրվել է՝ առանց փոփոխությունների, ինչը նշանակում է, որ Կիևը և Բրյուսելը ամենևին «չեն կապիտուլացվել»:

Եթե անգամ ենթադրենք, որ «Մայդան» չլիներ, Ղրիմը շարունակեր մնալ Ուկրաինայի կազմում, Դոնբասում ամեն ինչ խաղաղ լիներ, Ռուսաստանի հետ հարաբերություններն էլ նախկինի պես դրական, ապա ազատ առևտրի գոտի ԵՄ և Ուկրաինայի միջև, միևնույն է, միանգամից չէր ստեղծվելու: Այդ մասին է վկայում այլ երկրների հետ Եվրամիության կողմից ազատ առևտրի գոտիների ստեղծման պատմական փորձը:

Տնտեսական հարաբերությունների և նորմերի ներդաշնակեցման համար պահանջվում է շատ ավելի երկար ժամանակ, քան մեկ տարին է: Օրինակ, Մեքսիկայի հետ ԵՄ-ն ազատ առևտրի մասին համաձայնագիր է ստորագրել 1997թ.-ին, սակայն այն ուժի մեջ է մտել երեք տարի անց՝ 2000թ.-ին, իսկ Հարավային Աֆրիկայի հետ համաձայնագիրը ուժի մեջ է մտել հինգ տարի անց: Խնդիրը կողմերի միջև նորմերի, չափանիշների և օրենքների ներդաշնակեցումն է, որը բավական երկար ժամանակ է պահանջում: Ասվածն, իհարկե, չի նշանակում, թե ռուս-ուկրաինական լարված հարաբերությունները դեր չեն խաղացել այդ որոշման մեջ: Խաղացել են, սակայն միակ պատճառը չեն:

Ուկրաինական տնտեսությունն իսկապես հայտնվել է դժվար վիճակում և առաջիկա ձմռանը, հաշվի առնելով հատկապես Ուկրաինային ռուսական գազի մատակարարումների դադարեցումը, կարող է հայտնվել աղետի եզրին՝ հրահրելով երկրում սոցիալական պայթյուն: Նման պայմաններում Ուկրաինան և ԵՄ-ն պարզապես որոշել են օգտագործել առիթը: Նրանց շահեկան է ներկայացնել համաձայնագրի կենսագործման հետաձգումը որպես զիջում Մոսկվային՝ ակնկալելով ռուսական կողմի դիրքորոշման մեղմացում, նախ և առաջ հենց ռուսական գազի մատակարարումների վերսկսման հարցում:

ԵՄ-Եվրասիական միություն ազատ առևտրի գոտին՝ լավագույն լուծում

Այս ամենի համատեքստում շատ ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել ԵՄ ընդլայնման ու եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Նա ընդգծել է, որ Եվրամիությունը պետք է Մաքսային միության հետ բանակցություններ սկսի ազատ առևտրի գոտի ստեղծելու շուրջ:

«Մեզ անհրաժեշտ է Ռուսաստանի հետ ունենալ հետևողական քաղաքականություն: Ժամանակն է արդեն չթաքնվել «Լիսաբոնից Վլադիվոստոկ ազատ տնտեսական գոտու» նման կոչերի ներքո, այլ պետք է որոշել դրա կոնկրետ բովանդակությունը: Կարծում եմ, որ ժամանակն է ԵՄ ու Մաքսային միության միջև բանակցություններ սկսել ազատ առևտրի գոտի ստեղծելու շուրջ»,- նշել է Ֆյուլեն: 

Մեկ այլ առիթով նա հայտարարել է, թե Եվրամիությունը պատրաստ է զարգացնել Ռուսաստանի, Մաքսային միության ու Եվրասիական տնտեսական միության հետ հարաբերությունների ներուժը, սակայն դրա համար լավագույն քննությունը կլինի Ուկրաինայում հակամարտության կարգավորումը: Այլ կերպ ասած՝ Ֆյուլեն առաջարկում է Ռուսաստանին ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծման, ԵՄ հետ Ուկրաինայի ինտեգրումը ճանաչելու դիմաց ԵՏՄ ու ԵՄ միջև նոր հարաբերությունների կառուցման ակտիվ գործընթաց սկսել:

Երբ հնարավոր լինի ստեղծել ազատ առևտրի գոտի ԵՄ ու ԵՏՄ միջև, ապա ինքնըստինքյան կվերանա Ուկրաինայի և «Արևելյան գործընկերության» մյուս անդամ պետությունների, այդ թվում՝ Հայաստանի կողմից այս կամ այն ինտեգրացիոն գործընթացն ընտրելու և այդ ընտրության համար կորուստներ կրելու անխուսափելիությունը: Չի բացառվում, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից և ԵՄ ու Վրաստանի միջև Ասոցացման պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո կարող է քննարկման առարկա դառնալ Հայաստանի ու Վրաստանի միջև ազատ առևտրի ռեժիմը: ԵՄ ու ԵՏՄ միջև ազատ առևտրի գոտու դեպքում մեխանիկորեն կվերանան այդ բաժանարար գծերը:

Լիսաբոնից Վլադիվոստոկ ազատ առևտրի գոտի ստեղծելու անհրաժեշտության մասին բազմիցս խոսել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ֆյուլեի հայտարարությունն ուղիղ ակնարկ է այն մասին, որ Եվրամիությունն արդեն իսկ պատրաստ է իրական բանակցություններ սկսել այդ հեռանկարի շուրջ: Դեռ դժվար է պնդել, թե որքանով են լուրջ տրամադրված կողմերը նման գործընթաց սկսելու համար, քանի որ ԱՄՆ-ն, ԵՄ-ն և Ռուսաստանը միայն շարունակում են ընդլայնել փոխադարձ պատժամիջոցները: Սակայն դատելով հայտարարություններից՝ կարծես թե կա ընկալում, որ դա ստեղծված նոր «եվրոպական ճգնաժամի» լավագույն լուծումը կարող է լինել:

Տիգրան Խաչատրյան, քաղաքագետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:58
Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան
Արման Նավասարդյանը ապրիլի 30-ից մասնակցելու է 25-օրյա պահեստազորայինների վարժական հավաքի։
Աղբյուր` Panorama.am
12:40
Մի խումբ կենդանի հա ասում ա «հանձնվեք, հանձնվեք, որ մենք պադավատներ ու թիկնապահներ ունենանք. Անժելա Էլիբեգովա
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան գրում է. «Զոհվածների ծնողները ասում են պայքարեք, որ մեր բախտին չարժանանաք։...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ինչո՞ւ են լռում արևմտյան իրական դեսպանները և նրանց ինքնակոչ հայաստանյան «խոսնակները»
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալոց երեկ Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների կողմից կանանց բերման ենթարկելուն,...
Աղբյուր` Panorama.am
12:11
Հողի հետ խլում են անմահացած որդիներին
44 օրյա պատերազմի հերոս, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը Արտակ Հովհաննիսյանը գրել է. «Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի...
Աղբյուր` Panorama.am
12:05
Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել. Քաղաքագետ
«Պարզ է, չէ, որ Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում...
Աղբյուր` Panorama.am
11:57
2 մլրդ դոլարի պարտքի սպասարկման և տոկոսի մարման պարտավորություն 2025 թվականին
Փետրվարի 29-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 11.94 մլրդ ԱՄՆ դոլար, որից արտաքին պարտքը եղել 6.44 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքն` 5.5...
Աղբյուր` Panorama.am
11:55
Շարունակվում են անհնազանդության ակցիաները
Հանրապետության ու մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են անհնազանդության ակցիաները՝ իրենց աջակցությունը հայտնելու Ադրբեջանին տարածքների...
Աղբյուր` Panorama.am
11:38
Փարիզում գողացել են Rafale կործանիչ արտադրող ընկերության գաղտնի տվյալներով պայուսակը
Rafale կործանիչներ արտադրող ֆրանսիական Dassault Aviation ավիաշինական ընկերության աշխատակցից գողացել են համակարգիչ, որը պարունակում է ազգային...
Աղբյուր` Panorama.am
11:23
Վահե Հովհաննիսյան. Ինչ շարժում է սկսվում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր  Վահե Հովհաննիսյանը գրում է. «Սկսված «Տավուշյան շարժումը» կարիք ունի...
Աղբյուր` Panorama.am
11:16
Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվում է գրեթե սահմանագծին
«Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է քարտեզային տեսանյութ՝ «ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում»
Աղբյուր` Panorama.am
11:06
Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել իրենցից մեկի դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ը գրում է, որ ժամը 10։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
10:54
ՀՀ ԱԳՆ-ն՝ Միրզոյանի և Բայրամովի հնարավոր հանդիպման մասին
Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևանը կտեղեկացնի, երբ դրա շուրջ...
Աղբյուր` Panorama.am
10:37
Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում. Աբրահամյան
«Գոնե վերևի էշելոններում ՀՀ-ին սպասվող աղետը ընկալում են, սակայն այս դեպքում իշխանության պահպանման թեման նրանց համար կյանքի ու մահի հարց է և դա երկարաձգելու համար զոհաբերվում է Հայաստան պետությունը»։
Աղբյուր` Panorama.am
10:26
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Կոնվերս Բանկը մասնակցելու է ապրիլի 27-28-ը կայանալիք Career City Fest-ին՝ ներկայացնելով Բանկի HR բրենդը և թափուր հաստիքները: Բանկից...
Աղբյուր` Panorama.am
10:12
Պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան:   
Աղբյուր` Panorama.am
10:04
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին կալանքից ազատելու միջնորդությունն այսօր Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Դադոյանը չբավարարեց։...
Աղբյուր` Panorama.am
09:54
ԵԱ. Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկավ եզրափակիչ
Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը (92 կգ) հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ կուբացի Ալֆոնսո Լորեն Բերտոյին և դուրս եկել Եվրոպայի...
Աղբյուր` Panorama.am
09:53
Աննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում. «No comment»
Համացանցում հրապարակվել են գաղտնի հրապարակված կադրեր Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանից, երբ վերջինը գնացքով մեկնում է Գյումրի։ Տեսանյութում...
Աղբյուր` Panorama.am
09:48
Բելառուսը հայտարարել է պետության արևմուտքում լարվածության աճի մասին
Արևմուտքի գործողությունների պատճառով Բելառուսի արևմտյան սահմանին իրավիճակը գնալով սրվում և պայթյունավտանգ է դառնում։ Այդ մասին ՏԱՍՍ-ին ասել է...
Աղբյուր` Panorama.am
09:45
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Ապրիլի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է երեքշաբաթյա...
Աղբյուր` Panorama.am
09:33
Թուրքական դրոշներով հակահայկական ակցիայի մասնակիցները վանկարկում են «Փաշինյան»
Թելեգրամի ալիքներում արագորեն տարածվում է մի տեսանյութ, որտեղ Թուրքիայի, Ադրբեջանի դրոշներ բռնած բազմաթիվ մարդիկ վանկարկում են «Փաշինյան,...
Աղբյուր` Panorama.am
09:21
Ապրիլի 26-ին փոխանակման կետերում դոլարն էժանացել է, եվրոն և ռուբլին՝ թանկացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 26-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.83 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Գյումրիում ՔՊ-ի առջև ծառացած հարցերն ու խոչընդոտները լուծելու...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի մարզի Կիրանցի հատվածում Վրաստան տանող ճանապարհը քանի օր է՝ գյուղացիները շարունակում են...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր ՔՊ-ն կհանդիպի ՍԴ դատավորի թեկնածու, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են»
«Հրապարակ» թերթը գրում է. «Շուրջ մեկ շաբաթ ընթացող բողոքի ակցիաները երեկ դուրս եկան Տավուշի սահմաններից ու տարածվեցին ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եթե Հուլիոս Կեսարի՝ «Եկա, տեսա, հաղթեցի» հանրահայտ ասույթի ոճը տեղադրենք մեր օրերի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Հրապարակ». ԿԳՄՍ-ում կառուցվածքային փոփոխությունների արդյունքում լուծարվում է սփյուռքի բաժինը
«Հրապարակ» թերթը գրում է. «ԿԳՄՍ նախարարությունում կառուցվածքային փոփոխություններ են նախապատրաստվում։ Ըստ հավաստի...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց փողոցում ապօրինի բերման ենթարկվածներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հանրապետության նախագահի աշխատակազմը նախագահին սպասարկող մեքենաների համար ձեռք է բերել 216...
Աղբյուր` Panorama.am
09:01
Դավթաշենում ինքնաբուխ իրազեկման ակցիա իրականացվեց
Դավթաշենում ինքնաբուխ իրազեկման ակցիա իրականացվեց. քաղաքացիները 15 րոպեով փակեցին ճանապարհը «Սա միայն Տավուշի ռազմավարական տարածքների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}