Հարցազրույցներ 15:31 18/09/2014

Սերգեյ Մարկեդոնով. Պահանջներ կան, բայց կան նաև Հայաստանի և Ռուսաստանի օբյեկտիվ շահեր

Panorama.am-ը զրուցել է ռուս փորձագետ, Մոսկվայի պետական հումանիտար համալսարանի Արտասահմանյան տարածաշրջանագիտության և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ Սերգեյ Մարկեդոնովի հետ:

-Պարոն Մարկեդոնով, ինչո՞վ կարելի է բացատրել հայ-ադրբեջանական շփման գծում օգոստոսյան աննախադեպ լարվածությունը:
-Լեռնային Ղարաբաղում լարվածությունը մի քանի պատճառ ունի: Տարբեր մակարդակներում պատճառները մի քանիսն են: Կա բուն հակամարտության դինամիկա, կան ֆոնային գործոններ, որոնք առնչվում են արտաքին պատճառներին:

Եթե խոսենք բուն հակամարտության դինամիկայի մասին, ապա Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, և առհասարակ ողջ գործընթացը, չափազանց խոցելի են, քանզի դա հետխորհրդային տարածքում միակ հակամարտությունն է, որտեղ, օրինակ, խաղաղապահներ չկան՝ ոչ ռուսական, ոչ միջազգային, և ամեն ինչ պահպանվում է պարզապես ուժերի հավասարակշռության հաշվին: Ուժերի հավասարակշռությունն էլ փոխվում է: Ավելին՝ մենք ականատես ենք տարածաշրջանային սպառազինությունների մրցավազքի, փառք Աստծո՝ ոչ թե միջուկային, այլ սովորական: Այս իրավիճակում կողմերը կփորձեն ստուգել միմյանց՝ պայմանականորեն ասած՝ պատրա՞ստ է, թե՞ ոչ ինչ-որ գործողությունների: Այստեղ Ադրբեջանը հարձակողական դիրքերում է՝ ըստ սահմանման: Ոչ թե այն բանի համար, որ այն Հայաստանից լավն է, կամ վատը, այլ՝ որովհետև պարտված կողմ է: Ուստի նա հարձակողական դիրքերում է և շահագրգռված է հարձակողական ռևանշի մեջ:

Ինչ վերաբերում է արտաքին գործոններին, ապա պետք է հասկանալ ղարաբաղյան հակամարտության ֆունդամենտալ տարբերությունը մյուսներից: Եթե այս հակամարտությունը համեմատենք Վրաստանի հակամարտությունների հետ, ապա այստեղ Ռուսաստանի ու Արևմուտքի միջև ֆունդամենտալ, առանցքային հակասություն չկա: Մինսկի խմբի շրջանակներում Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, ինչպես նաև ԵՄ ներկայացուցիչները, փոխգործակցում էին, ըստ որում՝ բավականին հաջող: Առնվազն 2009 թվականից սկսած ութնյակի ու քսանյակի գագաթաժողովներում, ոչ թե դիվանագետները, այլ երեք երկրների առաջնորդները թարմացված Մադրիդյան սկզբունքների մասին խոսում էին որպես խնդրի լուծման հիմք:

Եվ ահա այսօր մենք ականատեսն ենք նրանց միջև հարաբերությունների կտրուկ սառեցման: Ոչ միայն սառեցում, այլ՝ պատժամիջոցներ: Դիվանագիտական պատերազմ է ընթանում, իսկ շատ փորձագետներ ու լրագրողներ խոսում են նոր սառը պատերազմի մասին: Եվ այս իրավիճակում մեծ է գայթակղությունը՝ ստուգելու Մինսկի խմբի համանախագահներ համատեղ արձագանքման հնարավորությունները: Մի կողմից Մինսկի խումբն այժմ միասնական է: Ավելին՝ արձագանքը լարվածությանը հնչեց՝ բացասական: Բոլոր երեք համանախագահներն իրենց դիրքորոշումն արտահայտեցին: Բայց դրան զուգահեռ զգացողություն կա, որ համանախագահներից յուրաքանչյուրը փորձում է սեփական խաղը տանել:

-Ավելի կոնկրետ:
-Այս իմաստով առաջինն ամերիկացիներն էին, քանզի Ջեյմս Ուորլիքը՝ ամերիկացի համանախագահը, ղարաբաղյան հրադադարի 20-ամյակի առթիվ ունեցած ելույթում հայտարարեց, որ կարգավորման որոշ տարրեր կան, որոնք ամերիկյան կառավարության ծրագիրն են: Թեև ուշադիր ընթերցանության դեպքում պարզվում է, որ դա ընդամենը թարմացված Մադրիդյան սկզբունքների բավականին կամայական վերաշարադրանք է, բայց դա ներկայացվում է որպես ամերիկյան ծրագիր:

Կամ՝ Կոնգերսում քննարկվող «Russian aggression prevention act» (Ռուսական ագրեսիան կանխարգելող ակտ) փաստաթուղթը, որտեղ Ադրբեջանը հիշատակվում է որպես ռուսական ագրեսիայի հավանական զոհ: Մինչդեռ ռուս-ադրբեջանական օրակարգում նման հարց առհասարակ չկա: Պետք է հիշեցնեմ, որ Ռուսաստանը Ադրբեջանի հարևաններից առաջինն է, որ սահմանների սահմանազատում և սահմանանշում (դելիմիտացիա և դեմարկացիա) է իրականացրել: Թեև Վրաստանն իրեն հռչակել է Ադրբեջանի ռազմավարական դաշնակից, մինչ օրս առկա է սահմանի չսահմանազատված հատված:

-Այնտեղ, որքան գիտեմ, լուրջ վեճ կա:
-Ավելին՝ տեղ է գտել սահմանային միջադեպ, երբ ադրբեջանական զորքերը մտել էին Վրաստանի տարածք՝ Գարեջի, և որոշակի սկանդալ էր տեղի ունեցել:

Կարելի է հիշել Իրանի հետ վիճակը: Իմիջիայլոց, այնտեղ ևս սահմանը սահմանազատված չէ, և բարդ դինամիկա է՝ դեռևս խորհրդային ժամանակներից:

2010 թվականին ռուսաստանն առաջինը սահմանազատեց ու սահմանանշեց Ադրբեջանի հետ սահմանները, չնայած ներքին քննադատությանը, մասնավորապես լեզգի ակտիվիստների կողմից: Բոլոր դեպքերում դա արվեց: Որտե՞ղ է այստեղ ագրեսիան: Նման գործողություններն են, որ որոշակի սպասումներ են առաջ բերում և նպաստում հակամարտության ապասառեցմանը:

Այդ իսկ պատճառով էլ թեժացումից հետո մենք տեսնում ենք նաև ռուսական կողմի գործողությունները, մասնավորապես՝ Պուտինի կողմից եռակողմ հանդիպման կազմակերպումը, որը գալիս է առաջին պլան: Հիմա էլ Օլլանդն է փորձում եռակողմ հանդիպում կազմակերպել, և Ֆրանսիան է գալիս առաջին պլան:

Իրավիճակը մի քանի ձևաչափ ունի. մեկը՝ բուն հակամարտությունը, քանզի տևական ժամանակ կողմերը բանակցում են, իրական փոխզիջում չկա, չկան խաղաղապահներ, որոնք կզսպեն ահագնացումը: Եվ մյուսը՝ արտաքին ընկալումը: Ահա լարվածության պատճառների ամբողջությունը:

-Օրերս «Նյու Յորք թայմզում» հոդված հրապարակվեց, որտեղ նշվում էր, որ տարածաշրջանում լարվածությունը Ռուսաստանի ձեռքի գործն է: Ինչպես կմեկնաբանե՞ք:
-Այդ հարցն ինձ արդեն տվել են: Նորից կրկնեմ՝ այդ հարցը հիմնված է ինչ-որ կոնսպիրոլոգիական ընկալման վրա, քանզի եթե ուզում ես խոսել այն մասին, որ դա ինչ-որ մեկի ձեռքի գործն է, ապա պետք է նշես՝ որտեղ է շահը: Բավական է Ռուսաստանին դիտարկել որպես բացարձակապես խելագար, իռացիոնալ մարդկանց երկիր:

Լարվածությունը, որը տեղի է ունենում ոչ միայն ղարաբայան հակամարտության գոտում, այլև միջազգայնորեն ճանաչված հայ-ադրբեջանական սահմանի վրա, միանգամից դնում է ՀԱՊԿ-ի հարցը: ՀԱՊԿ-ում հնարավոր միջամտության հարցում երկրները տարբեր դիրքորոշումներ ունեն, և Ռուսաստանը հնարավոր է աջակցություն չստանա: Կնշանակի՝ հետևելու է բաժանում: Ռուսաստանին դա պե՞տք է: Ներկայումս Հայաստանը պատրաստվում է միանալ Եվրասիական միությանը: Եթե Ռուսաստանը դա չուզենար, այդ դեպքում գուցե գնար լարվածության, քանզի դա կուժեղացներ Նազարբաևի մոտեցումը, զգուշավոր մոտեցումը: Նա կասեր՝ այնտեղ պատերազմ է ընթանում, ինչների՞ս է նման անդամը Եվրասիական միությունում: Այսինքն՝ ստացվում է, որ Ռուսաստանն ինքն իր համար խնդիրնե՞ր է ստեղծում: Դրա համար էլ՝ ինձ թվում է, որ այստեղ ինչ-որ կոնսպիրոլոգիա է: Արևմուտքում իմ շատ գործընկերներ համարում են, որ Ռուսաստանի գործողությունները բացարձակապես ոչ ռացիոնալ են: Մինչդեռ դրանք այդպիսին չեն:

Եվս մի հանգամանք՝ առաջին հերթին մեթոդաբանական: Հետխորհրդային տարածքում հակամարտությունները դիտարկում են, այսպես ասած, «one way ticket»:

Կներեք, բայց Ռուսաստանը որևէ բան միակողմանի չի անում: Ինչ-որ մեկն էլ նրա հանդեպ է անում սա, կամ մեկ այլ ուրիշ բան: Սա երկկողմանի գործընթաց է, շարժում: Դա ամենևին էլ միակողմանի չէ: Ինձ թվում է՝ այս հանգամանքը պետք է միշտ հիշել:

Եվ վերջում՝ ներկայումս Հայաստանում, այսպես ասենք, Ռուսաստանի հանդեպ քննադատական տրամադրությունների որոշակի աճ կա: Շատ քաղաքագետներ կան, հատկապես երիտասարդ, ովքեր կարծում են, որ Մաքսային միությունն ու եվրասիական ինտեգրացիան այնքան էլ շահավետ չէ: Լավ, հրաշալի է՝ քննադատությունը լավ բան է: Պարզապես պետք է հարց տալ՝ պատրա՞ստ են եվրոպացիները լուծել Հայաստանի առջև ծառացած անվտանգության հարցերը, որոնք Ռուսաստանն իր վրա է վերցրել: Չէ՞որ այսօր Հայաստանի խնդիրը, եթե ցինիկ լինենք, ոչ թե տնտեսական զարգացումն է, այլ անվտանգությունը, գոյատևումը: Ունեցած չորս սահմաններից երկուսն այսօր փակ են:

-Անցած տարվա սեպտեմբերի 3-ից հետո փորձագետները հենց այդպես էլ ձևակերպեցին՝ Եվրամիության ու Եվրասիական Միության միջև Հայաստանը ընտրեց ՀԱՊԿ-ին:
-Ես միանշանակ համամիտ եմ դրան: Ավելին՝ Եվրասիական միությունն ընտրելու հարցում տնտեսություն առհասարակ չկա: Այնտեղ միայն անվտանգություն է: Հայաստանի համար սա կարևորագույն խնդիր է: Պետք է հասկանալ, որ մեծ հաշվով հետխորհրդային տարածքում տնտեսական հարցերն առհասարակ առաջնահերթ չեն: Մենք պետք է հստակ գիտակցենք՝ որտե՞ղ ենք մենք գտնվում: Հետխորհրդային տարածքը գտնվում է այն փուլում, որտեղ Եվրոպան էր 1918-1945 թվականներին: Մեզ պետք է դիտարկենք Պիլսուդսկու, Խորտիի, Անտոնեսկույի չափանիշներով, այլ ոչ թե 80-90-ականների անցումային Հունաստանի ու Իսպանիայի չափանիշներով, ինչպես որ իմ արևմտյան գործընկերներն են անում: Մենք այդ կետում ենք, և քանի դեռ հետխորդային ինքնությունները չեն ձևավորվել, սահմանները չեն ճանաչվի, հանգստություն չի լինի, խոշոր հաշվով՝ մենք ոչ մի ինտեգրացիա էլ չենք ունենա:

-Ռուսաստանը հետխորհրդային տարածքի լիդերն է տարբեր պարամետրերով, ուստի և հայերն էլ Մոսկվային որոշակի պահանջներ ունեն՝ կապված առաջին հերթին Հայաստանին ու Ադրբեջանին սպառազինություններ վաճառելու հետ: Ոչ ԱՄՆ-ն, ոչ Եվրոպան տարածաշրջանը չեն զինում:
-Լավ հարց է: Ես շատ թղթակիցների համար եմ անդրադարձել այդ հարցին: Հայաստանի ու Ադրբեջանի հետ Ռուսաստանի ռազմական համագործակցությունը տարբեր սկզբունքների վրա է կառուցվում: Եթե խոսենք Ադրբեջանի մասին, ապա դրանք միայն շուկայական գներն են: Ադրբեջանի հետ միայն առևտրային համագործակցություն է: Դա Վրաստանը չէ, որի հետ որոշակի էական տարաձայնություններ ու խնդիրներ կան: Դա տնտեսական տարածություն է: Մենք ունենք սահմանի դաղստանյան հատված և Կասպից ծով, ո՞ւր ենք այդ ամենը թաքցնելու: Դաղստանն առհասարակ ահաբեկչական գործողությունների քանակով այսօր թիվ մեկ տարածաշրջանն է և սահամանկցում է Ադրբեջանին:

Ցանկացած սպառազինությունների մրցավազք ունի նաև դրական պահ, դրական արդյունք: Սպառազինությունների մրցավազքը թույլ է տալիս առաջինը չկրակել, դա զսպման գործոն է: Եթե ես գիտեմ, որ ձեր մոտ դանակ կա, հավանական է, որ ես չեմ հարձակվի ձեր վրա, քանի որ գիտեմ, որ դանակով կհարվածեք: Իմ մրցակցային առավելությունը մե՞ծ է, չգիտեմ: Բայց եթե գիտեմ, որ դուք զինված եք, զենք կիրառելու դեպքում 5-10 անգամ կմտածեմ:

Այդ հավասարակշռությունը Ռուսաստանը բոլոր դեպքերում պահում է, և ես կարծում եմ, որ քաղաքականությունը հնարավորի արվեստ է, և Եվրոպան ու ԱՄՆ-ն էլ առաջարկում են՝ ինչ կարող են: Ասում եք, որ Ադրբեջանին ուղղակի օգնություն չկա, այդ դեպքում ասացեք խնդրեմ՝ երբ Եվրոպան Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցություն է հաստատում (լրանում է «Դարի գործարքի» 20-ամյակը) դա արդյոք Ադրբեջանին օժանդակություն չէ՞, երբ առկա է ՆԱՏՕ-ի խողովակներով համագործակցություն Թուրքիայի ու Վրաստանի հետ, երբ ԵՄ-ն ասոցացման համաձայնագիր է ստորագրում Վրաստանի հետ, երբ դրվում է վիզաների դյուրացման հարց, դա օժանդակություն չէ՞:

-Բայց Հայաստանը ոչ թե ՆԱՏՕ-ի անդամ է, այլ՝ ՀԱՊԿ-ի, այդ իսկ պատճառով էլ հայերն էլ պահանջ ներկայացնում են Ռուսաստանին: Ճիշտ է՝ պահանջներ կան նաև ԱՄՆ-ին ու ԵՄ-ին:
-Հասկանալի է, որ Ռուսաստանին ուղղված պահանջներ կան: Բայց ցույց տվեք ցանկացած երկու դաշնակից, ում հարաբերություններն անամպ են: Դասական օրինակ՝ Իսրայելն ու ԱՄՆ-ն: Իսրայելցիները շատ գո՞հ են, որ ամերիկացիները գումարներ են ներդնում Պաղեստինի ազգային վարչակազմում, ոչ թե մասնավոր, հովանավորչական գումարներ, այլ բյուջետային միջոցներ, նրանց սովորեցնում են, այսպես կոչված, անվտանգության կառուցվածք, և վերջիններս էլ հայտնի է, թե ում ու որտեղ են հետագայում սովորեցնում: Երբ Օբաման հայտարարեց, որ անհրաժեշտ է դադարեցնել իսրայելցիների բնակեցման ծրագիրը, դա նույնպես խնդիրներ հարուցեց:

Դաշնակիցների միջև միշտ էլ կան խնդիրներ, ամուսինների միջև խնդիրներ կան միշտ, բայց դա չի նշանակում, որ ընտանիքի քայքայում, կամ ամուսնու սպանություն: Անուններ չեմ տա, բայց ես գիտեմ, որ ձեզ մոտ կան այնպիսիք, ովքեր համարում են, թե Ռուսաստանն օկուպացրել է Հայաստանը: Ես դրան բախվել եմ անգամ ուղիղ եթերում՝ մարդկանց, ովքեր ոչ մի փաստարկում չեն ընդունում: Քաղաքականության խնդիրը ոչ թե լավը, կամ ավելի լավը գտնելն է, այլ՝ հնարավորը:

Եթե խոսում ենք Սերժ Սարգսյանի որոշման մասին, ես հաշվի կառնեի ևս մեկ հանգամանք: Որպես պատմաբան, ես կարող եմ ասել, որ չափազանց կարևոր է կոնկրետ պատմական կոնտեքստը, և Սարգսյանի որոշումը կայացվեց՝ հաշվի առնելով նաև իրավիճակը Սիրիայում: Հիշեցնեմ, որ այդ ժամանակ օրակարգում ներխուժման հարց կար, և Թուրքիայի մասնակցությունը դրանում միանշանակ իրական էր: Իսկ դա նախադեպ է: Սիրիան էլ Հայաստան չէ, այն բավականին մեծ է, ու Թուրքիայի մասնակցությունը, մի երկիր, որը մեղմ ասած խնդրահարույց հարաբերություններ ունի Հայաստանի հետ, Եվրոպայի կողմից երաշխիքների բացակայության պայմաններում, այն իրավիճակում, եթե Ռուսաստանը հեռանա տարածաշրջանից, խնդրահարույց է, ինչն էլ որոշման կայացման գործում դեր ունեցավ: Այսինքն՝ միայն այն չէ, որ Ռուսաստանն եկավ ու ինչ-որ մեկի ձեռքերը ոլորեց: Իհարկե, ինչ մեղքներս թաքցնենք՝ ռուսական կողմից որոշակի ճնշում, իհարկե, եղել է:

-Սիրիան, անշուշտ, հոգեբանական ազդեցություն ունի: Այնտեղ մի դրվագ եղավ, երբ Թուրքիայի տարածքից ահաբեկիչները մուտք էին գործել հայաբնակ Քեսաբ:
-Տեսեք՝ Դոնբասի համար Ռուսաստանին նախատում են, բայց կներեք՝ ռուսական օդուժը ուղղակիորեն որևէ մեկին չի ռմբակոծել, մինչդեռ թուրքական օդուժը Սիրիան ռմբակոծել է: Այնտեղ ոչ թե «քաղաքավարի մարդիկ» (вежливые люди), այլ անքաղաքավարի մարդիկ էին մուտք գործում: Այնպես որ, այս հանգամանքը չափազանց կարևոր է իրավիճակի համար:

-Մեզանում մեծամասնությունը՝ թե իշխանությունը, թե ընդիմությունը, հասկանում են, որ Ռուսաստանը տրամադրում է անվտանգության հովանոց և սեպտեմբերի 3-ի ընտրությունը միանգամայն տրամաբանական է: Բայց դրանով հանդերձ Ռուսաստանին ուղղված պահանջներ կան:
-Պահանջները Ռուսաստանին շատ են, ես էլ կարող եմ բազմաթիվ պահանջներ շարադրել: Բայց կա ընկալումների ասիմետրիա: Հայաստանը շատ փոքր երկիր է, փոքր ժողովուրդ, որը ապրում է ծանր պայմաններում՝ փաստացի կիսաշրջափակման մեջ: Եվ ռուս պաշտոնյաների որոշ գործողություններ ու մեկնաբանություններ շատ ծանր են ընկալվում, մինչդեռ Ռուսաստանում դրանք ընդամենը 5 րոպե հետո մոռացվում են: Ռուսական բիզնեսն է իրեն ոչ միշտ նորմալ պահում, երբեմն էլ՝ բիրտ՝ չհասկանալով, որ գործ ունեն որոշակի ավանդույթներ ունեցողների հետ: Ռուսական կողմի նման վարքագծի հանդեպ պահանջներ կան նաև իմ կողմից, իմ գործընկերների կողմից, բայց պետք է կարողանանք հարթել այս խնդիրները: Կան Հայաստանի օբյեկտիվ շահեր, կան Ռուսաստանի օբյեկտիվ շահեր, և կա ինչ-որ անհաջող պաշտոնյաների վարքագիծ:

Հարցազրույցը՝  Արմեն Մինասյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:17
Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել
Գերմանիայի բնության պահպանության միության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի (Ciconia nigra)...
Աղբյուր` Panorama.am
22:44
Վահան Կոստանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում է եղել
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի մշտական...
Աղբյուր` Panorama.am
22:21
Երեք մեքենաների մասնակցությամբ վթարի հետևանքով 5 հոգի հոսպիտալացվել են
ՆԳՆ փրկարարական ծառայությունից հայտնում են. «Մայիսի 7-ին, ժամը 16:38-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
21:58
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս։ «Մայիսի 7-ին, ժամը 20:40-ին (Գրինվիչի...
Աղբյուր` Panorama.am
21:33
Կխնդրեմ՝ հասկանալով խոսեն, ոչ թե որին ինչ հարմար ա՝ դա գրեն ու հրապարակեն․ Կիրանցի գյուղապետ
«Ուրեմն ասեմ հետևյալը՝ սահմանազատումն ամբողջությամբ Կիրանցում չի վերջացել։ Ես շեշտել եմ՝ ամենամեծ վտանգը  ու վախը կա հենց էս քթի...
Աղբյուր` Panorama.am
21:02
Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից հրապարակած հայտարարությանը
Քիչ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ կապ հաստատելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին հետ՝ իր ամբողջական...
Աղբյուր` Panorama.am
20:55
Ոչ մի անձնային և խմբային շահ չի սպասարկվելու․ Սուրեն Պետրոսյան
 «Այս պայքարն ազգային և համազգային է, սա պետք է ֆիքսել։ Սա ոչ միայն պետականության անկման գործընթացը կասեցնելու մասին է , այլև...
Աղբյուր` Panorama.am
20:36
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
 «Ես այդ անձի կեղծ թեզերը փորձում եմ չմեկնաբանել, բայց մի բան կարող եմ ասել՝ եկեղեցին կոչնակը հնչեցնելով հայտարարել է  Հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
20:23
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
«Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից»,-  այս մասին Բագրատ Սրբազանի գլխավորած դեպի Երևան քայլերթի...
Աղբյուր` Panorama.am
20:03
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
«Այս օրերի ընթացքում ինչ տեսակի սուտ ասես, որ չեն հնչեցրել՝ իբր Սրբազանը երկու տղա ունի և բանակից ազատել է, ասացին՝ նարկոբիզնեսով են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Իրազեկման ավտոերթ՝ Գյումրիում
 «Շիրակը հանուն Հայրենիքի» շարժումը իրազեկման ավտոերթ է անցկացնում Գյումրի քաղաքի փողոցներում: Ավտոերթի  մասին շարժման...
Աղբյուր` Panorama.am
19:26
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
«Չենք հավատում Կառավարությանը»,- ասում է Կիրանց գյուղի բնակիչը։ - Եթե 8 կետը դրել են, երեքը ինչի՞ են թողել,- ասաց նա։ -...
Աղբյուր` Panorama.am
19:15
LiveAra հարթակը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը տեղեկացնում է․ «Ուրախ ենք տեղեկացնել, որ #LiveAra հարթակը սիրով միանում է Բագրատ Սրբազանի նախաձեռնած...
Աղբյուր` Panorama.am
19:07
Երբ հայ ժողովուրդը ելել է իմաստավորված պայքարի, հաղթել է․ Շարմազանով
«Մենք մեր հերոսական պատմության ժառանգներն ենք, որքան էլ հետնորդները ցանկանան մեզ հեռացնել Հայկ նահապետի արժեքներից, իրավունք չունենք...
Աղբյուր` Panorama.am
18:42
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի...
Աղբյուր` Panorama.am
18:26
Իշխանությունը րոպե-րոպե հետևում է Արթուր Վանեցյանի շարժին․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ «Այսօր «Հայկական ժամանակը» գրել է. ««Հայրենիք» կուսակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:15
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Ակբա բանկն առաջինը Հայաստանում մեկնարկում է Չինաստանի խոշորագույն UnionPay International վճարային համակարգի UnionPay Gold և UnionPay Business...
Աղբյուր` Panorama.am
18:10
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. Փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը  հայտնում է, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վանաձորում որդին սպանել է տարեց մորը
ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնից ապրիլի 28-ին հաղորդում էր ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության և պաշտպանվածության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան
«ՔՊ-ական կառավարիչներն այս ամենը ֆունդամենտալ կերպով ձախողելուց հետո, հասել են Հայաստանի Հանրապետության գոյությունը վտանգելուն և չեն էլ թաքցնում դա»:
Աղբյուր` Panorama.am
17:44
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Վանեցյան. Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, արձագանքելով այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին արված  հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
17:22
Շատ հնարավոր է ես այստեղ մեռնեմ. «Զվարթնոց»-ում հացադուլ հայտարարած լրագրող Լեո Նիկոլյան
Արդեն 16 օր է «Զվարթնոց» օդանավակայանում շարունակում է հացադուլ իրականացնել ռազմական և հետաքննող ֆրանսահայ լրագրող  Լեո...
Աղբյուր` Panorama.am
17:19
Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և...
Աղբյուր` Panorama.am
16:36
Իշխանությունները ցույց են տալիս, որ թքած ունեն միջազգային հանրության կարծիքի վրա.Դավիթ Ֆիդանյան
«Մենք բարձրաձայնում ենք այն խայտառակ բռնաճնշումների մասին, որոնք իրականացվում են ներկայիս վարչախմբի կողմից իր քաղաքական ընդդիմախոսների...
Աղբյուր` Panorama.am
16:16
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Չնայած վատ եղանակին, առատ տեղումներին ու կարկուտին՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած քայլերթի մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
14:26 07/05/2024

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}