Լեհ սենատորը ՀՀ արտգործնախարարին ներկայացրել է Արցախ կատարած իր այցելության տպավորությունները
Այսօր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել Լեհաստանի Սենատի անդամ, Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Լուկաշ Աբգարովիչին, ով Հայաստան է ժամանել Հայաստան-Սփյուռք Հինգերորդ Համաժողովին մասնակցելու նապատակով։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նախարար Նալբանդյանը ողջունել է սենատոր Աբգարովիչի այցելությունը Հայաստան և Արցախ՝ ընգծելով, որ նման այցելությունները հնարավորություն են ընձեռում` առաջին ձեռքից տեղեկանալու և օբյեկտիվ պատկերացում կազմելու տարածաշրջանային գործընթացների մասին։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ սենատոր Աբգարովիչը վստահեցրել է, որ շարունակելու իր գործունեությունն՝ ուղղված Հայաստանի հետ հարաբերությոիւնների ամրապնդմանը։ Լեհ սենատորը արտգործնախարարին ներկայացրեց Արցախ կատարած իր այցելության տպավորությունները։
Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-լեհական համագործակցության զարգացման ուղիները, կարևորվեց միջխորհրդարանական կապերի դերը և ընդգծվել դրանց աշխուժացման անհրաժեշտությունը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-լեհական տնտեսական հարաբերությունների առավել ընդլայնման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, այդ աոումով կարևորվել է հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի գործունությունը, որի հերթական նիստն նախատեսվում է անցկացնել Վարշավայում ընթացիկ տարվա ավարտին:
Նախարար Նալբանդյանն ու սենատոր Աբգարովիչը մտքեր են փոխանակել մշակությաին շփումների ակտիվացման, ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման շուրջ։
Էդվարդ Նալբանդյանը հյուրին ներկայացրել է տարածաշրջանային հիմնախնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ