Կառավարությունը պատրաստ չէ նման զիջումների` թողնենք առանց փաստաթղթի որ ի՞նչ լինի. Գ.Խաչատրյան
«Արդեն քանի օր է հանրապետությունում բողոքի ակցիաներ են կազմակերպվում ընդդեմ «Շրջանառության հարկի մասին» օրենքի: Ես անձամբ այսօր եղել եմ Գյումրիում, լսել նրանց բարձրաձայնած խնդիրները և ասեմ, որ կիսում եմ նրանց մտահոգությունը: Մեր ձեռներեցները պատվիրակել են, որ կառավարությունից հետաքրքրվեմ` ինչ-որ բան որոշել եք անել կամ փոփոխել օրենքո՞ւմ»,- Ազգային Ժողովում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը:
Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն իր արձագանքում հանգամանալից ներկայացրեց այս օրենքի փոփոխության իմաստը, այն է` հօգուտ ՓՄՁ-ների և ներկայացրեց, թե որքան է կառավարությունն իրականում շահագրգիռ բարելավելու տնտեսվարողների ապրուստը: Եվ քանի որ ժամանակը լրացավ ` չկարողացավ այդպես էլ հստակ պատասխանել հստակ հարցին:
Մարտուն Գրիգորյանը կրկնեց. «Կա՞ հստակ պատասխան գյումրեցիների հարցին, եթե ոչ, ապա գյումրեցիները վաղը պատրաստվում են փակել Գյումրի-Երևան ճանապարհը:
«Կառավարությունը պատրաստ չի նման զիջումների` թողնենք առանց փաստաթղթի որ ի՞նչ լինի»,- նշեց Գ.Խաչատրյանն ու ավելացրեց, որ ձեռնարկատերերի բոլոր անհանգստություններն անհիմն են:
«Հարկային մարմնի կողմից ոչ մի գործողություններ չեն նախատեսվում և չեն արվելու: Փաստաթղթավորման հետ կապված մտահոգությունները անհիմն են, ինչպես նաև այն է անհիմն, որ հարկային տեսուչները «գալու են, անհիմն կոտորելու են»: Նման բան չի կարող լինել, կա հստակ օրենք` իր դրույթներով»,- նշեց Ֆինանսների նախարարը:
Գ.Խաչատրյանը նաև տեղեկացրեց, որ կառավարությունը որդեգրել է նոր ֆինանսական քաղաքականության ուղղություն և առաջիկայում կլինեն նոր փաթեթներ, որ դա կապացուցեն:
Նախորդիվ`
ԱԺ-ում թեժ է. ԱԺ նախագահն ընդունեց ընդդիմության առաջարկը
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ