Գեներալ Սարոյանը զարմացրեց բոլորին. Եկեք էս էլ ժողովրդի սրտով անենք յա~
«Եկեք էս էլ ժողովրդի սրտով անենք յա~: Բերեք ոնց կա տենց թողնենք, էլ ի՞նչ ենք քննարկելու, ի՞նչ եք խաբելու: Քննարկե~նք: Հլը մի տաս օր էլ պտի քննարկենք, մի քսան օր էլ քվեարկենք… է եկեք քվեարկենք հիմա պրծնենք»,- ԱԺ-ում թեժ քննարկման ժամանակ, որը նվիրված էր «Շրջանառության հարկի մասին» օրենքին հայտարարեց գեներալ Սեյրան Սարոյանը, ինչով այնքան զարմացրեց հավաքվածներին, որ ԱԺ դահլիճը ելույթի ավարտին ծափողջյուններով ողջունեց երբևէ ելույթ չունեցող պատգամավոր-գեներալին:
Ծափերից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ քաղաքական տեսակետը իր համար ընդունելի է. «Բայց ես ավելի հակված եմ մասնագիտական կարծիքներ լսել»:
Իսկ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն էլ հայտարարեց, որ ողջունում է գեներալ Սարոյանի ասածը, որն իր համար ավելի ընդունելի է` դնել հենց այս պահին օրենքի գործողության ժամկետը սառեցնելու առաջարկը քվեարկության, բայց եթե ԱԺ նախագահը որոշել է, որ քննարկում կանցկացվի իր մոտ, ապա համաձայն է նաև դրան, քանի որ խնդիրը իսկապես հրատապ է:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ