ԱԺ նախագահ. Ինձ մի թողեք, որպեսզի ես նիստերի ժամանակ գործեմ որպես Գալուստ Սահակյան
«Ուզում եմ խոսել տակտի մասին: Չի կարելի դատավորի դեր կատարել, կարելի է գնահատականներ տալ, քննադատել: Այս ամբիոնը դրա համար չէ: Ինչքան փորձում է նախագահողը ինչ-որ ձևով բարեկրթություն մտցնել, կոռեկտություն, միևնույն է, անկոռեկտությունը, հերոսացման պրոցեսով գնալը շարունակվում է: Սա միտինգ չէ, սա օրենսդիր մարմին է»,- Ազգային ժողովում ՄԻՊ 2013թ. զեկույցի քննարկումների ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ելույթից հետո ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Նա նշեց, որ քննադատությանը կողմնակից է, բայց ոչ դավադիր եղանակներով հասարակություն հավաքելու միտումով՝ վարկաբեկելով պետությանն ու ժողովրդին:
«Ես կողմնակից եմ բարեկրթությանը որպես Ազգային ժողովի նախագահ: Ինձ մի թողեք, որպեսզի ես նիստերի ժամանակ գործեմ որպես Գալուստ Սահակյան: Ես էլ պատգամավոր եմ, կարող եմ այդ մոտեցումներով ձևավորել իմ խոսքը: Ես Ազգային ժողովի նախագահ եմ ու նախագահ եմ բոլորի համար, միայն ինձ համար չեմ նախագահ: Դիմություն, ընդդիմություն լինելուց բացի, գործընկերներ եք, մեկդ մյուսին կարող եք քննադատել չափի մեջ: Հայհոյանքը ոչ ոք չի տանելու»,- ասաց ԱԺ նախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ