Իրանը ԻԼԻՊ-ի դեմ ԱՄՆ կոալիցիան «կասկածելի և տապալված է» անվանել
Իրանը հայտարարել է, որ մտադիր չէ մասնակցել ԻԼԻՊ-ի դեմ ԱՄՆ-ի ղեկավարած միջազգային կոալիցիայի գործողություններին` այն անվանելով կասկածելի և տապալված: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ահաբեկչության դեմ պայքարը միջազգային կամքի կարիք ունի»,-ասել է Իրանի ԱԳ նախարարի` արաբական և աֆրիկական երկրների տեղակալ Հոսեյն Ամիր Աբդոլլահիյան` ավելացնելով, որ Թեհրանը «իր դիրքորոշումը ձախողված բլոկին միանալուց բարձր է համարում»:
Աբդոլլահիյան նաև նշել է, որ իրանական կողմը «կասկածներ ունի կապված ահաբեկչության դեմ ԱՄՆ-ի պայքարի իրական նպատակների հետ»:
Նրա խոսքով, բլոկի ձեռնարկած միջոցները «չեն փոխել իրավիճակը և միայն ուժեղացրել են ծայրահեղական տրամադրությունները»:
Նշենք, որ Թեհրանում ընթանում է Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Աբադիի բանակցությունները Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այցի նպատակն ահաբեկչության դեմ պայքարելու տարբերակներ մշակելն է:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ