Շիրակի մարզպետը բարերարին մինչ օրս չլսված կոչում է շնորհել. «Հրապարակ»
Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը բարերար Հովհաննես Օյունջյանին, որի միջոցներով Գյումրիում արվեստի դպրոց է բացվել, մինչ օրս չլսված կոչում է շնորհել` Շիրակի մարզի պատվավոր քաղաքացի: Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
«Գյումրեցիները մի քանի օր է մտածում են ` ինչ է սա նշանակում: Արդյոք Օյունջյանը Գյումրիի քաղաքացի՞ է, թե նաև Շիրակի մարզի բոլոր գյուղերի քաղաքացին, իսկ գուցե Շիրակի մարզն առանձին պետություն է դարձել»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին