Կայացավ «Մանկական Եվրատեսիլ- 2014»-ի Հայաստանի ներկայացուցչի երգի տեսահոլովակի պրեմիերան (տեսանյութ)
Նախօրեին կայացավ «Մանկական Եվրատեսիլ- 2014»-ի Հայաստանի ներկայացուցիչ Բեթթիի «Արևի մարդիկ» երգի տեսահոլովակի պրեմիերան: Տեսահոլովակը նկարահանել է հենց Բեթթին՝ «սելֆի վիդեո» տարբերակով: Եվրատեսիլյան հայաստանյան պրակտիկայում առաջին անգամ է, երբ մրցութային երգի տեսահոլովակը նկարում է մասնակիցը:
Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ»-ին կներկայացնի 11-ամյա Բեթթին՝ «Արեւի մարդիկ» (People of the sun) երգով: Երգի պատրաստման ընթացքում Բեթթիին օգնել են երգահան Մանե Հակոբյանը, խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյանը և գործիքավորող Մարտին Միրզոյանը:
«Մանկական Եվրատեսիլ- 2014» երգի միջազգային հեղինակավոր մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 15-ին Մալթայում: Մրցույթի մասնակից պետությունները 16-ն են՝ Հայաստան, Վրաստան, Բելառուս, Բուլղարիա, Կիպրոս, Իտալիա, Մալթա, Մոնտենեգրո, Ռուսաստան, Սերբիա, Շվեդիա, Սլովենիա, Նիդերլանդներ, Խորվաթիա, Սան Մարինո, Ուկրաինա:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին