Էդուարդ Շարմազանով. Արտահերթ ընտրությունները պատվերով համերգ չեն
«Ուլտիմատումներով և պահանջներով խոսելը քաղաքականության լեզուն չէ»: ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով եռյակի առաջարկներին ու պահանջներին վերաբերյալ հարցին:
Ինչ վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ արտահերթ ընտրությունները պատվերով համերգ չեն:
«Եթե մենք գնանք այդ տրամաբանությամբ, ապա Հայաստանում մշտապես մենք կմտնենք ընտրությունների փուլ և մի ընտրությունը կփոխարինվի հաջորդ ընտրությունը: Միշտ էլ կգտնվեն հասարակության շերտեր, ովքեր դժգոհ կլինեն այս կամ այն իրավիճակից: Երկրորդը, եթե մարդիկ ուզում են փոփոխություններ, ապա մենք գնում ենք համակարգային փոփոխությունների ճանապարհով, իսկ դրա լավագույն ճանապարհը սահմանադրական փոփոխություններն են»,-ասաց Է. Շարմազանովը:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան