Վարչապետ. Պայքարը ստվերի դեմ շարունակվելու է
Հայաստանի կառավարությունը պայքարում է և շարունակելու է պայքարել ստվերի դեմ: Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Դիտարկմանը, թե ստվերի դեմ պայքարի արդյունքները պետբյուջեի նախագծում արտացոլված չեն, ՀՀ վարչապետը հարցով պատասխանեց. «Դուք ո՞ր հարցը տալիս եք…… այսինքն բյուջեում ի՞նչը պիտի երևա»:
Վարչապետը նաև ասաց, որ Հայաստանի կառավարությունը աջակցելու է արտադրողներին թողարկման ծավալները մեծացնելու և ԵՏՄ երկրներ արտահանելու հարցում:
«Ես համոզված եմ, որ մենք այդ հարցում հաջողություն ենք ունենալու: Մենք աշխատում ենք: Բոլոր պատկան մարմինները աշխատում են: Մենք աջակցելու ենք մեր արտադրողին և փորձելու ենք ծավալները մեծացնել, հայկական ապրանքներ ատահանել Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս: Իմ կարծիքով՝ այդ ոլորտում մենք ունենալու ենք մեծ հաջողություններ»,-ասաց Հ. Աբրահամյանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ