ՄԱԿ. ԻԼԻՊ-ը 2013 թվականին 45 մլն դոլար եկամուտ է ստացել փրկագների «շնորհիվ»
«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը, որը ճանաչվել է որպես աշխարհում ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, նախորդ տարի փրկագների «շնորհիվ» վաստակել է 45 մլն դոլար: Այս մասին հայտնում է Interbnational Business Time-ը` հղում կատարելով Associated Press գործակալությանը:
ՄԱԿ փորձագետ Յոթսնա Լալջիին, ով դիտարկում է անցկացրել «Ալ-Կաիդայի» դեմ պատժամիջոցները, ԱԽ հակաահաբեկչական կոմիտեի նիստի ժամանակ հայտնել է, որ խմբավորմանը 2004-2012 թվականներին վճարվել է 120 մլն դոլարի փրկագին, մինչդեռ ԻԼԻՊ-ը միայն 2013 թվականին ստացել է 35-45 մլն դոլար:
Ըստ Լալջիի, տարեցտարի աճում է «Ալ-Կաիդայի» և նրա հետ կապ ունեցող խմբավորումների կողմից առևանգված մարդկանց թիվը: Ծայրահեղականներն այս մեթոդին են դիմում շատ եկամուտ ստանալու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին