«Մավաս գրուպ»-ը խախտել է օրենքը
Ֆինանսների նախարարությունը տուգանել է «Մավաս գրուպ» ընկերությանը մաքսային օրենսդրության պահանջները խախտելու համար:
Բագրատաշենի անցակետով սեպտեմբեր ամսին ընկերության տնօրեն Արմեն Սարգսյանը ներկրել է ջեռուցման կաթսա:
Նախարարության պաշտոնական կայքէջից տեղեկնում ենք, որ ներկրվածի վերաբերյալ մաքսային հսկողություն իրականցնող մարմիններին տնօրենը հայտարարգիր չի ներկայացրել, ինչի հետևանքով Արարատյան տարածաշրջանային պետի որոշմամբ ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ տուգանվելով հիսուն հազար դրամով:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ