Հ. Աբրահամյան. Մենք ուզում ենք ընդդիմության հետ աշխատել
«Ճիշտ, կոռեկտ կլինի, որ իրենք պատասխանեն: Ես ամեն ինչ անում եմ, որ ինձ և կառավարությանը վստահեն»,-ՀՀԿ ԳՄ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ոչ իշխանական եռյակը մերժեց 12 կետը քննարկելու իր առաջարկը:
Կառավարության ղեկավարի խոսքով, այդ ուժերի հետ իրենք խոսում են, բանակցում են, շփվում են. «Ես համոզված եմ, որ ապագայում մենք մեր խոստումներն իրականացնելու ենք: Որևէ կետ, հարց չի եղել, որ մենք պայմանավորվել ենք և չենք իրականացրել: Իսկ կարող են նաև լինել առաջարկներ, որոնց շուրջ մենք չպայմանավորվենք և նպատակահարմար չգտնենք դրանք իրականացնել»:
Պատասխանելով դիտարկմանը, թե եռյակն ամենակարևորը համարում է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու հարցի քննարկումը, վարչապետն ասաց, որ կառավարությունը պատրաստ է քննարկել այդ հարցը:
«Մենք նույնիսկ համաձայնել ենք տասներորդ կետից սկսել քննարկումը, ինչպես իրենք էին առաջարկել: Մենք կառուցողական ենք, ուզում ենք ընդդիմության հետ աշխատել: Մեր ցանկությունը, նպատակն է դա, որ միասին փորձենք ճիշտ որոշումներ կայացնել: Իսկ եթե իրենք չեն ուզում մասնակցել, քննարկել, ապա մենք, իմ կարծիքով, անելիք չունենք»,-ասաց Հովիկ Աբրահամյանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ