Նոր թանկացումներ՝ երևանյան խանութներում. Մամուլ
«Հայկական Ժամանակ»-ը գրում է. «Հայաստանի խանութներում հնդկաձավարը (գրեչկա) մի քանի օրվա ընթացքում թանկացել է 60-70 տոկոսով: Եթե նախկինում մեկ կիլոգրամանոց տուփով փաթեթավորված հնդկաձավարը արժեր 1100 դրամ, ապա այժմ դրա գինը 1900 դրամ է: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովից թերթի թղթակցին հայտնել են, թե հնդկաձավարի շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ չկան, ուստի հանձնաժողովը այդ շուկայով չի հետաքրքրվել:
Երեկ «Ժողովուրդ»-ը ևս շրջայց է կատարել երևանյան խանութներում և սուպերմարկետներում ու արձանագրել որոշ ապրանքատեսակների գնաճ: Խանութներում վաճառողները «Ժողովուրդ»-ին հավաստիացրել են, որ այս շաբաթվա սկզբին, երբ դոլարի փոխարժեքը բարձրացավ, առաջին անհրաժեշտության մի արք ապրանքներ կտրուկ թանկացել են:
«Խոսքը, մասնավորապես, վերաբերում է կարագին, ձեթին, ձավարեղենին, մակարոնեղենին, ինչպես նաև էական գնաճ կա ամանորյա տոների համար մեծ պահանջարկ ունեցող ընկույզի, պնդուկի և չամիչի շուկայում: Շաքարավազի մեկ կիլոգրամը թանկացել է 10 դրամով, մակարոնեղենինն ու ալյուրինը՝ 20-30 դրամով,: Իսկ 1կգ հնդկաձավարը՝ գրեչկան, թանկացել է 100 դրամով: Ի դեպ, ընկույզի մեկ կիլոգրամը որոշ սուպերմարկետներում վաճառվում է արդեն 14 հազար, որոշներում՝ 9 հազար դրամով»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ