Աշխարհում 18:40 28/02/2015

Ծառուկյանը մարտահրավեր նետեց նախագահ Սարգսյանին, բայց հետո հանձնվեց. Թոմաս դե Վաալ

«Քարնեգի» հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալը «Տնտեսական ցնցումներ Կովկասում» վերնագրով հոդվածում անդրադարձել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսական խնդիրներին, որոնց վերջին ժամանակահատվածում բախվել են այս երկրները:

Փորձագետի գնահատականներով` հարավկովկասյան երեք երկրները` չնայած իրենց տարբերություններին, բախվելու են տնտեսական դժվարությունների քաղաքական հետևանքներին:

Դե Վաալի գնահատմամբ` Ադրբեջանում տնտեսական անկումն անսպասելի էր: «Ամիսներ շարունակ կառավարությունը հայտարարում էր տնտեսական խնդիրների հանդեպ իմունիտետի մասին: Այնուհետև երկրի Կենտրոնական բանկն անսպասելիորեն հայտարարեց դոլարի նկատմամբ 33%-ով և եվրոյի նկատմամբ՝ 30%-ով մանաթի անկման մասին»,- գրում է վերլուծաբանը:

«Սև շաբաթը» երկրի բանկերում և սուպերմարկետներում քաոսի հանգեցրեց, որոնք, հաղորդագրությունների համաձայն, փակվում էին ներկրված ապրանքների գների կտրուկ անկման պատճառով: Դե Վաալի դիտարկմամբ, Ադրբեջանի նախագահը փորձեց սփոփել հանրությանը՝ մանաթի արժեզրկումն անվանելով «տարածաշրջանային գործընթացների արդյունք»:

Հրապարակման մեջ անդրադարձ է կատարվում նավթի գներին և նշվում է, որ դրանք ընկնում են, մինչդեռ հենց նավթն ու գազն են կազմում արտահանումից Ադրբեջանի եկամուտների 95%-ը: Երկրի 2015 թվականի բյուջեում նավթի գինը սահմանվել է 1 բարելը 90 դոլար: «Տասը տարվա ընթացքում ադրբեջանցիները նավթային բում և աճող բարեկեցության զգացում ապրեցին: Եվրոգոտում ճգնաժամից առաջ եվրոպական բազմաթիվ երկրների նման, շատերը մեծ պարտքեր կուտակեցին բանկերում և վարկեր՝ անշարժ գույք և երկարատև օգտագործման սպառողական ապրանքներ գնելու համար: Ոսկեդարը, սակայն, մոտենում է ավարտին: Նավթի արտահանումը նվազում է: Արևմտյան խոշորագույն BP նավթային ընկերությունը կրճատել է աշխատատեղերը: Հիմա արժեզրկվում է նաև ազգային արժույթը»,- գրում է Թոմաս դե Վաալը:

Հեղինակի կարծիքով, Եվրոպական օլիմպիական խաղերի հեղինակավոր նախագիծն ավելի շատ նմանվում է չափազանցված ինքնագնահատականի արտահայտության: Ավտորիտար Ադրբեջանում բողոքի մասին եզակի հաղորդագրություններ են հայտնվում, սակայն հասարակությունը բողոքում է, և արդեն հարկավոր է քաղաքական վերնախավի շրջանում «նվազող տնտեսական կարկանդակի մի կտորի համար» բուռն պայքար սպասել:

Վրաստանում, որտեղ լարին շուրջ 30%-ով արժեզրկվեց. դե Վաալի խոսքով, այստեղ չկան ընդդիմադիր ուժեր, որոնք պատրաստ են մարտահրավեր նետել «Վրացական երազանք» կուսակցության կառավարությանը: Հայաստանում, որի տնտեսությունը միահյուսված է Ռուսաստանի հետ, դրամը նույնպես արժեզրկվեց, սակայն փաստը, որ դրամը ռուսական ռուբլուց ավելի պակաս արժեզրկվեց, ճակատագրի հեգնանքով, հանգեցրեց երկրի համար բացասական մեծ հետևանքների. հայկական ապրանքների արտահանումը կրճատվեց, իսկ հազարավոր աշխատանքային միգրանտներ ստիպված եղան Ռուսաստանից տուն վերադառնալ: Եվ այս ամենը՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հետ միասին:

«Հայաստանում քաղաքական դրամա տեղի ունեցավ վերջին երկու շաբաթների ընթացքում: Օլիգարխ և երկրի գլխավոր այլընտրանքային կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մարտահրավեր նետեց նախագահ Սարգսյանին, բայց հետո հանձնվեց: Ենթադրվում է, որ Ծառուկյանի կապիտուլյացիայի գինը նրա մենաշնորհների դեմ հետաքննություն սկսելու սպառնալիքի չեղարկումն է»,- գրում է վերլուծաբանը: Վերլուծաբանի խոսքով` Ծառուկյանի նման անձիք գերիշխող դիրք են զբաղեցնում տնտեսությունում և շահարկում են հիմնական ապրանքների գները, ընդ որում՝ իրենց ապահովագրելով դրամի արժեզրկումից և բնակչությանն ավելի խորը աղքատության վտանգի ենթարկելով:

«Ի տարբերություն Ադրբեջանի հակառակորդների` Հայաստանի իշխանությունները կարող են այլևս չվախենալ օլիգարխների խռովությունից: Սակայն Հայաստանի բնակչությունը վրդովված է և ավելի պակաս վախեցած: Քաղաքականության հանդեպ վստահությունը հասել է ռեկորդային ցածր մակարդակի: Հանրության շրջանում զայրույթի ձայն կարող է բարձրանալ արդեն այս տարվա գարնանը»,- եզրափակել է հեղինակը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am
13:33
«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ
Երեկ, այսօր Երևանում, նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, ճանապարհներին բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ի աջացություն տավուշցիների, ովքեր արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:15
ՌԴ ՊՆ ԳՇ պաշտոնյան հայտնում է՝ Ակնայում ռուսները և թուրքերը համատեղ լուծել են բոլոր խնդիրները
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնն ավարտել է իր գործունեությունը։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած...
Աղբյուր` Panorama.am
12:58
Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան
Արման Նավասարդյանը ապրիլի 30-ից մասնակցելու է 25-օրյա պահեստազորայինների վարժական հավաքի։
Աղբյուր` Panorama.am
12:40
Ծնողներ, արցախցիներ, Եկեղեցի ու... մի խումբ կենդանի
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան գրում է. «Զոհվածների ծնողները ասում են պայքարեք, որ մեր բախտին չարժանանաք։...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ինչո՞ւ են լռում արևմտյան իրական դեսպանները և նրանց ինքնակոչ հայաստանյան «խոսնակները»
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալոց երեկ Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների կողմից կանանց բերման ենթարկելուն,...
Աղբյուր` Panorama.am
12:11
Հողի հետ խլում են անմահացած որդիներին
44 օրյա պատերազմի հերոս, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը Արտակ Հովհաննիսյանը գրել է. «Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի...
Աղբյուր` Panorama.am
12:05
Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել. Քաղաքագետ
«Պարզ է, չէ, որ Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում...
Աղբյուր` Panorama.am
11:57
2 մլրդ դոլարի պարտքի սպասարկման և տոկոսի մարման պարտավորություն 2025 թվականին
Փետրվարի 29-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 11.94 մլրդ ԱՄՆ դոլար, որից արտաքին պարտքը եղել 6.44 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքն` 5.5...
Աղբյուր` Panorama.am
11:55
Շարունակվում են անհնազանդության ակցիաները
Հանրապետության ու մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են անհնազանդության ակցիաները՝ իրենց աջակցությունը հայտնելու Ադրբեջանին տարածքների...
Աղբյուր` Panorama.am
11:38
Փարիզում գողացել են Rafale կործանիչ արտադրող ընկերության գաղտնի տվյալներով պայուսակը
Rafale կործանիչներ արտադրող ֆրանսիական Dassault Aviation ավիաշինական ընկերության աշխատակցից գողացել են համակարգիչ, որը պարունակում է ազգային...
Աղբյուր` Panorama.am
11:23
Վահե Հովհաննիսյան. Ինչ շարժում է սկսվում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր  Վահե Հովհաննիսյանը գրում է. «Սկսված «Տավուշյան շարժումը» կարիք ունի...
Աղբյուր` Panorama.am
11:16
Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվում է գրեթե սահմանագծին
«Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է քարտեզային տեսանյութ՝ «ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}