Մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստը Երևանում կբաժանվի հաջորդ շաբաթ
Երևանում մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստները, որոնք բաժանվում էին յուրաքանչյուր ամսվա 25-ից հետո, այս ամիս կուշացվեն: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության լրատվական ծառայությունից Panorama.am-ին տեղեկացնում են, որ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումները վաղվանից կկատարվեն մարզերում, իսկ արդեն հաջորդ շաբաթ դրանք կբաժանվեն Երևանում:
Նախարարությունից սակայն դժվարացան պատասխանել, թե ինչո՞ւ են այս անգամ դրանք ուշացնում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին