Երկիր մոլորակի կողքով այսօր հսկայական երկնաքար է անցնելու
NASA-ի աստղագետները հայտարարել են, որ այսօր Երկրի կողքով հսկայական 2014-YB35 անունով երկնաքար է անցնելու: Այն մասնագետները հայտնաբերել էին դեռևս նախորդ տարի: Գիտնականները նկատել են, որ երկնաքարը Երկիր մոլորակի կողքով է անցնելու՝ 4,5 մլն հեռավորության վրա: Աստղագետների համար այդպիսի հեռավորությունը բավականին մոտ է համարվում:
Մասնագետների խոսքով, բարեբախտաբար հսկայական երկնաքարը Երկիր մոլորակի համար վտանգ չի ներկայացնում: Սակայն այն պոտենցիալ վտանգ է ներկայացնում իր չափերի հաշվին: Մասնագետները գտնում են, որ ապագայում այդ մարմինը կարող է բախվել Երկիր մոլորակին, ինչի հետևանքով մեր մոլորակի վրա կյանքը արմատապես կփոխվի, գրում է Ren-tv-ն վկայակոչելով NASA-ի պաշտոնական կայքը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ