Թատրոնի միջազգային օրն է. «Ունենք հիանալի թատրոններ, որոնցից ամեն մեկն իր դերն է խաղում»

Այսօր ամբողջ աշխարհում տոնում են Թատրոնի միջազգային օրը: Այն նշվում է 1961 թվականից, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Միջազգային թատրոնի ինստիտուտը մարտի 27-ը հռչակեց Թատրոնի միջազգային օր: Առաջին տարին այս տոնը նշել են միայն Ֆրանսիայում, ապա տարածվել է ամբողջ աշխարհում: Այնուհետև տոնը դառնում է ավանդական ու նշվում է աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում նաև Հայաստանում:

Այսօր Հայաստանում գործում են մեկ տասնյակից ավելի թատրոններ: Ամեն մեկն իր խաղացանկն ունի՝ իրեն բնորոշ ներկայացումներով:

«Աշխատում եմ ամիսը գոնե չորս անգամ, այսինքն ամեն շաբաթ, որևէ թատրոն գնալ: Ամեն անգամ տարբեր եմ գնում, որովհետև բազմազանություն եմ սիրում: Հաճույքով եմ դիտում մեր դերասանների խաղը: Իհարկե, չեմ կարող ասել, որ բոլորը հաջողված են, բայց ունենք նաև հիանալի ներկայացումներ, հիանալի դերասաններ: Չի կարելի մեկի մասին վատ կարծիք ունենալով ՝ մտածել, որ բոլորն են անտաղանդ, պետք չէ թատրոն գնալ ու այդ անտաղանդների խաղը դիտել»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց երևանաբան Նելլի Սողոմոնյանը, ով Թատերական գործիների միության շենքի առջև դրված պաստառներն էր ուսումնասիրում՝ ընտրություն անելու, թե առաջիկայում, որ ներկայացման տոմսը պետք է գնի:

Ռոզա Խաչատրյանն էլ նույն կարծիքին է, որ հայ ժողովուրդը, ունենալով դարավոր պատմություն, մոտ երկուհազարամյա թատրոնի պատմություն, այսօր կարողանում է բարձր պահել հայ թատրոնի պատիվը:

«Իհարկե, ունենք չստացված ներկայացումներ, չստացված դերասաններ, հատկապես նրանք, ովքեր նկարահանվում են սերիալներում ու իրենց երևակայում, իբր թե աստղ են, աս դերասան են: Բայց նրանց կողքին, իրոք, ունենք դերասաններ, ռեժիսորներ, չթվարկեմ, ահագին կլինեն, ովքեր իրենց գործունեությամբ, դերասանական խաղով ապացուցում են, որ, իրոք, մենք ունենք թատրոն, որի արմատները շատ խորքից են գալիս: Այո, նաև պետք է ժամանակակից տարրեր, մոտեցումներ և ընկալումներ լինեն թատրոնում: Ավանդականի, դասականի կողքին պետք է լինի նորը, ժամանակակիցը: Դրա համար այսքան թատրոն ունենք, հիանալի թատրոններ, որոնցից ամեն մեկն իր դերն է խաղում»,- ասաց 56-ամյա Ռ. Խաչատրյանը:

Եվ իրոք, հայկական թատրոնն ավելի քան երկուհազարամյա պատմություն ունի: Դրա մասին են վկայում նաև Մատենադարանում պահվող մեր ձեռագրերը, որոնցում բազմաթիվ տեղեկություններ կան հայ թատրոնի վերաբերյալ:

Հայկական թատրոնն առաջացել է մ.թ.ա. I հազարամյակում՝ ստրկատիրական համայնական կարգերի ժամանակ Գիսանե և Անահիտ աստվածուհիներին նվիրված ծիսակատարություններից։ Հայկական պրոֆեսիոնալ թատրոնն առաջացել է հելլենիստական դարաշրջանի հայկական միապետություններում ողբերգությունից և ժողովրդական կատակերգությունից։ Հայտնի է նաև, որ Արտավազդ Բ թագավորը ստեղծել է հելլենիստական ոճի թատրոն։ Պատմական աղբյուրների համաձայն այստեղ ելույթ է ունեցել ողբերգակ-կատակերգակ Յազոնի գլխավորությամբ մի թատերախումբ, իսկ մ.թ.ա. 53թ. բեմադրվել է Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ» ողբերգությունը։

Հետագա դարերում Հայաստանում գործող ինքնատիպ ժողովրդական թատրոնների մասին վկայություններ կան հայ պատմիչների երկերում, իսկ մանրանկարչական որոշ ձեռագրերում պահպանված են դիմակավոր դերասանների պատկերներ:

301 թվականին քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո նկատվել է եկեղեցու հակազդեցությունը թատերական արվեստի վրա։

Հայկական նոր թատրոնը առաջացել է 17-18-րդ դարերում։

Առաջին արհեստավարժ թատերական կազմակերպությունը Հայաստանում 1846 թ. ստեղծված «Արամյան թատրոնն» էր, որից հետո որպես նոր տիպի դրամատիկական թատրոն Կ.Պոլսում 1861 թ. կազմակերպվում է «Արևելյան թատրոնը», իսկ 1863 թ. Թիֆլիսում՝ «Հայոց թատրոնը»:

Թիֆլիսում 1824 թ. սկսած հայկական Ներսիսյան դպրոցում ներկայացումներ էին բեմադրվում հայերեն լեզվով, իսկ հետագայում այդ ներկայացումները ցուցադրվեցին նաև քաղաքի այլ բեմերում։ Եվ արդեն 1856 թվականին ստեղծվում է պրոֆեսիոնալ հայկական թատրոն՝ պրոֆեսիոնալ թատերախմբով, որը գլխավորում էր Գևորգ Չմշկյանը։ Նրա ղեկավարությամբ թատրոնում մեծացել է դերասանների առաջին սերունդը՝ Մ. Ամրիկյան, Ա. Սուքիասյան, Ամիրան Մանդինյան, Ս. Մատինյան, Կ. Արամյան, Գեդեոն Միրաղյան, Ս. Շահինյան, Սաթենիկ և այլք։ Այդ ժամանակաշրջանում թատրոնի հետ համագործակցել են դրամատուրգներ Ն. Ալադադյանը, Նիկողայոս Պուղինյանը, Մ. Տեր-գրիգորյանը և իհարկե հայկական ռեալական դրամատուրգիայի հիմնադիր Գաբրիել Սունդուկյանը։ Թիֆլիսը ոչ միայն թբիլիսյան հայ դերասանների թատերական կենտրոններ, այն նաև խթանում էր հայ տաղանդավոր դերասանների ի հայտ գալուն, այնպիսիք, ինչպիսիք էին Պետրոս Ադամյանը, Սիրանույշը, Ազնիվ Հրաչյան, Դ. Տուրյանը և շատ ուրիշներ։

1905-1907 թվականներին հայկական թատրոնը զգալի վերելք է ապրել։ 1910-ական թվականներին հայտնվում են նոր դերասաններ, ովքեր դառնում են բեմի վարպետներ՝ Հասմիկ, Իսահակ Ալիխանյան, Պետրոս Ադամյան, Օլգա Գուլազյան, Քնարիկ, Միքայել Մանվելյան, Արշակ Մամիկոնյան, ավելի ուշ՝ Արուս Ոսկանյան, Վահրամ Փափազյան, Հովհաննես Զարիֆյան, նոր դրամատուրգ՝ Լևոն Մանվելյանը։

Ամենախորը ճգնաժամը թատրոնն ապրել է 1918-1920թթ։

Երկուհազարամյա հայ թատրոնի պատմության մեջ խորհրդային տարիները առանձնացել են բեղմնավոր գործունեությամբ։ Հայաստանի տարածքում առաջին պետական թատրոնը, որը հետագայում Գաբրիել Սունդուկյանի անունով է կոչվել, 1922թ. հունվարին բացել է իր վարագույրը՝ Սունդուկյանի անմահ «Պեպոն» հռչակելով ծննդյան վկայագիր և ծրագրային արժեք:
 

Նախորդող հրապարակումներ՝
«Արտավազդ-2015». Պայքար՝ «Լավագույն»-ի համար
Լավ թատրոն ունենք. Հակոբ Ղազանչյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:03
«Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացու դի, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցելԿոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}