Մշակույթ 10:00 23/03/2015

Լավ թատրոն ունենք. Հակոբ Ղազանչյան

Թատրոնի միջազգային օրը կկայանա «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը: Կարելի է ասել, այն հայաստանյան թատերական կյանքում ամենակարևոր, ամենասպասված իրադարձություններից է: Մրցանակաբաշխության, և առհասարակ՝ ժամանակակից հայ թատրոնի մասին Panorama.am-ը զրուցել է ՀՀ Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի հետ:

-Մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, կայանալու է «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը: Ի՞նչ է տալիս այն թատերարվետին:
-«Արտավազդ» մրցանակաբաշխությունը ժամանակակից հայ թատրոնի լավագույն էջերի, պոռթկումների պրոպագանդման լավագույն հարթակն է, այն խթան է թատրոնների աշխատանքի համար: Թատերական գլխավոր մրցանակաբաշխությունն է, թատրոնները հանդիսատեսին են ներկայացնում մեկ տարվա կատարած աշխատանքը: Այն նաև աշխուժացնում է մամուլը, հայտնվում են հրապարակումներ թատրոնների, դերասանների մասին, ինչի հետևանքով ընթերցողը, հանդիսաստեսը ծանոթանում է և դերասանների, և թատրոնների կատարած աշխատանքի հետ:

-Պարոն Ղազանչյան, կնշե՞ք այսօր մեր թատերական կյանքում ամենամեծ խնդիրը, որն ինչ-որ չափով խոչընդոտում է ռեժիսորների, դերասանների ստեղծագործական գործունեություն ծավալելուն:
-Խոչընդոտել կարող է միայն ու միայն մեկ հանգամանք՝ ստեղծագործության պակասը: Իհարկե, կա այլ տիպի խնդիր, որի մասին շատ է խոսվել, նաև խորհրդային շրջանում՝ աշխատավարձը: Շատ դեպքերում ցածր աշխատավարձի խնդիրը դարձվում է որպես գլխավոր: Իմ կարծիքով՝ գլխավոր խնդիրը ստեղծագործական մթնոլորտի առկայությունն է: Եթե կա ստեղծագործելու մթնոլորտ, դերասանները գալիս, աշխատում են, ծառայում են թատերական գործին: Կարծում եմ՝ եթե որևէ տեղ պրոբլեմ կա, միայն կապված է այն հանգամանքի հետ, որ  լուրջ ստեղծագործական պրոցեսը կաղում է:

-Այսօր մեր թատերարվեստում կա՞ ստեղծագործական մտքի պակաս: Ոլորտի որոշ ներկայացուցիչներ դժգոհում են, որ դրամատուրգները քիչ են գրում:
-Ունենք ժամանակակից դրամատուրգներ: Իհարկե, լավ կլիներ, որ էլի լինեին: Բայց կա համաշխարհային գրականություն, հրաշալի հայկական գրականություն, գործերը կարող են վերածվել պիեսի ու բեմ բարձրանալ: Դրամատուրգների քիչ լինելը, իհարկե, կարող է խնդիր լինել, բայց ստեղծագործական պրոցեսն արգելակող խնդիր չի կարող լինել: Ինչ վերաբերում է ստեղծագործական մտքի պակասին, չի կարելի ընդհանուր խոսել: Գուցե կան կոլեկտիվներ, որտեղ այդպիսի խնդիր կա, բայց, բարեբախտաբար, հիմնականում շատ ակտիվ, լուրջ ստեղծագործական պրոցես է ընթանում մեր թատրոններում, բավականին հետաքրքիր երիտասարդություն կա և ռեժիսորների, և դերասանների շարքերում: Մեր թատրոններում սերնդափոխությունը նորմալ, բնականոն հունով է տեղի ունենում: Լավ թատրոն ունենք: Մեր նման ոչ մի փոքր երկիր չունի այսքան լիդեր: 7-8 պրոֆեսիոնալ, հետաքրքիր ռեժիսորներ ունենք, ովքեր բավականին հետաքրքիր ստեղծագործական պրոցեսներ են կազմակերպում իրենց թատրոններում:

-Պարոն Ղազանչյան ինչպիսի՞նն է հայ հանդիսատեսը և ի՞նչ ներկայացումներ է նախընտրում դիտել:

-Հանդիսատես-թատրոն կապը դրական զարգանում է, մի տեղ մի քիչ լավ, մի տեղ թույլ, բայց զարգացում կա: Հիմա ավելի շատ են գալիս թատրոն, ավելի շատ են կապվում թատրոնի հետ: Որոշակի խնդիրներ, իհարկե կան, բայց ժամանակի ընթացքում կվերանան: Ցավով նշեմ, որ արտերկրում, նույնիսկ ներկայացումներ կան, որոնք խաղում ենք հայերեն, առանց թարգմանության, քար լռումբ հետևում են՝ ծանոթ լինելով միայն թարգմանաբար ներկայացրած բեմադրության անոտացիային: Եվրոպացի, ինչպես նաև ռուս, վրացի հանդիսատեսի հետ չենք կարող համեմատել հայ հանդիսատեսին: Այս ուղղությամբ դեռ աշխատանք ունենք անելու: Հայ հանդիսատեսը նախընտրում է ժամանակակից դրամատուրգիան: Ժամանակից գործերն ավելի պահանջված են: Միշտ ցանկացել է ծանոթ մարդկանց տեսնել բեմում:

-Հասարակությունն այնքան էլ լավ չի ճանաչում այսօրվա մեր դերասաններին կամ միայն նրանց, ովքեր նկարահանվում են սերիալներում, ու այդպես կարծիք կազմում թատրոնի ամբողջ դերասանական կազմի մասին: Ի՞նչն է պատճառը:
-Բնականաբար, ունենք շատ լավ, տաղանդավոր դերասաններ: Ամբողջ խնդիրը նրանում է, որ այդ մարդիկ քիչ են պրոպագանդվում: Նրանց միայն 5-10 տոկոսը հեռուստաէկրանին երևալու հնարավորություն ունի: Շատ կուզենայի, որ մեր հեռուսաընկերություններն ավելի շատ տեղ տային այդ մարդկանց: Պարտադիր չէ, որ ինչ-որ բան կատարվի ու այդ մարդկանց կանչեն եթեր՝ քաղաքականության, մշակութային քաղաքականության վերաբերյալ կարծիք հարցնելու համար: Կուզենայի, որ նրանց ստեղծագործական աշխատանքը պրոպագանդվեր, նրանց տեսնեին հեռուստաթատրոնի եթերում:
Ցավոք սրտի, եթերից տեսնում են դերասանների, ովքեր շատ դեպքերում գերի են վատ սցենարների, վատ նկարահանված սերիալների, անհասկանալի հումորիստների շոուների: Իհարկե, սերիալներում նկարահանվում են նաև տաղանդավոր դերասաններ: Այդ սերիալները շահում են այդ մարդկանց շնորհիվ: Բայց հիմնականում պրոպագանդվում են մարդիկ, ովքեր մշակույթի հետ բացարձակ կապ չունեն:

-Հայաստանյան թատրոններն ի՞նչ ներկայացումներ են պատրաստում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ:

-Ինչպես երևանյան, այնպես էլ Գյումրիի Վարդան Աճեմյանի, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնները պարբերաբար անդրադառնում են այդ թեմային, մեկից ավելի ներկայացումներ ունեն խաղացանկում: Այդ թեման մեր մեջ է, պարբերաբար մեր այդ ողբերգության թեմայով ստեղծագործություններ ունենում ենք մեր խաղացանկերում, քանի որ մեր հավիտյան դատն է ու կապված չպետք է լինի տարելիցների հետ: Թատրոնների ապրիլյան խաղացանկը հագեցած կլինի Հայոց ցեղասպանության թեմայով ներկայացումներով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:11
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած.Փաշինյան
«Մեր բանակի մեծագույն խնդիրներից մեկն այն է, որ մեր զինվորներն իրենց ծառայության մեծ մասն անցկացնում են խրամատի մեջ, այսինքն՝ իրենք...
Աղբյուր` Panorama.am
23:12
Ես ասում եմ, որ մենք Ադրբեջանից վերցնում ենք 4 գյուղ. Նիկոլ Փաշինյան
«Շատերն ասում են՝ մենք Ադրբեջանին հանձնում ենք չորս գյուղ։ Ես ասում եմ, որ մենք Ադրբեջանից վերցնում ենք 4 գյուղ՝ որպես փաստարկ՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
22:26
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանի կալանավորման 41-րդ օրը «Իմնեմնիմի» պոդքաստի 96-րդ եթերն է
«Իմնեմնիմի» պոդքաստի 96-րդ հերթական թողակման հերթապահներն են ադրբեջանագետներ Անժելա Էլիբեգովան և Արմինե Ադիբեկյանը։ Անժելա...
Աղբյուր` Panorama.am
22:06
Պիտի վերադառնանք սկիզբ՝ ԱՐՑԱԽ, որ ունենանք ՏԱՎՈւՇ, ՍՅՈւՆԻՔ, ԳԵՂԱՐՔՈւՆԻՔ՝ ՀԱՅԱՍՏԱՆ. Մետաքսե Հակոբյան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է. «Սկզբից՝ ԱՐՑԱԽԸ, հիմա՝ ՏԱՎՈւՇԸ, վաղը՝ ՍՅՈւՆԻՔ,...
Աղբյուր` Panorama.am
21:40
Որևէ հոգևորական, եթե ասում է, ապա վստահ եղեք, որ Կաթողիկոսի համաձայնությամբ է. Թաթուլ Մանասերյան
«Ճիշտ եմ համարում այն, ինչը որ Տավուշում է այսօր տեղի ունենում»,-«Panorama.am-հարցազրույց» հաղորդաժամին ասաց...
Աղբյուր` Panorama.am
21:28
Վթարից հետո ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց
Մայիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17:50-ի սահմաններում «Lexus» մակնիշի ավտոմեքենան...
Աղբյուր` Panorama.am
21:05
Թող մտածեն նրանք, ովքեր ազատազրկված են հոգով ու խղճով․ փաստաբանի շնորհավորանքը՝ Մալյանին
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Այսօր քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի ծննդյան օրն է: Շնորհավորում եմ ուժեղ մարդ: Մի քիչ էլ կանցնի ու...
Աղբյուր` Panorama.am
20:56
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը, որը ավելի հայտնի է...
Աղբյուր` Panorama.am
20:47
Լևոն Քոչարյանի օգնականի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս Մելքոնյանը. փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրել է․ «Լևոն Քոչարյանի օգնականի կալանքի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս...
Աղբյուր` Panorama.am
20:15
Ո՞վ իրա երեխուն 100 մետրի վրա դպրոց կուղարկի, որ թուրքը գա տանի․ Կիրանցի 87-ամյա բնակիչ
«Ո՞վ իրա երեխուն 100 մետրի վրա դպրոց կուղարկի, որ թուրքը գա տանի»,- սրտնեղած ասաց Կիրանց գյուղի 87-ամյա բնակիչը։ «Մեր...
Աղբյուր` Panorama.am
20:01
Էս տոչկեքով կամուրջն էլ է անցնում իրանց․Կիրանցի համայնքային ղեկավար
Կառավարությունից Կիրանցի համայնքային ղեկավար Կամո Շահինյանին 60% երաշխիք են տվել, որ գյուղի որևէ տուն չի հայտնվի Ադրբեջանի տարածքում: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:39
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
«Ադրբեջանն ակտիվորեն աշխատում է խաղաղության հասնելու ուղղությամբ»,- այսօր Բաքվում Միջմշակութային երկխոսության խնդիրներին նվիրված...
Աղբյուր` Panorama.am
19:18
Բոլոր զրպարտողները դատարանով պատասխան կտան․ Բագրատ սրբազան
«Բոլոր զրպարտողները դատարանով պատասխան կտան։ Ասում են՝ գործակալ եմ։ Եթե ասում են, որ գործակալ եմ, բայց մինչև հիմա ձերբակալված չեմ, ուրեմն...
Աղբյուր` Panorama.am
18:57
ՊՆ-ն արձագանքել է Կոթի գյուղում 2 դիրք հանձնվելու մասին տեղեկությանը
Մամուլում շրջանառվում են «Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել» վերտառությամբ հրապարակումներ: Պաշտպանության նախարարությունը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:45
«Ես կառավարության պլանավորած քայլերի հետ ՀԱՇՏ չեմ»․ քաղաքացին Կառավարության շենքի մոտ նստացույց է սկսել
44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանն այսօր, ժամը18:00-ից կառավարության շենքի դիմաց սկսում է 72 ժամանոց նստացույց: Այդ մասին նա տեղեկացրել...
Աղբյուր` Panorama.am
18:35
Հայ ժողովրդի գոյութենական պատերազմը տանուլ կտանք, եթե հրաժարվենք մեր ինքնության իրավունքի համար տարվող պայքարից
«Ջենեսիս Արմենիա»-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Տավուշում այս օրերին վճռվում է գալիք Հայաստանի հեռանկարը:...
Աղբյուր` Panorama.am
18:13
Սև բերետավորները դաժան ծեծի են ենթարկել Տավուշի համար պայքարող քաղաքացիներին
Ղազարյան Կարենը և Բեժանով Գարեգինը, որոնք պայքարում էին  Տավուշի հողերը միակողմանի հանձնելու դեմ, այսօր սև բերետավորների կողմից դաժան ծեծի...
Աղբյուր` Panorama.am
18:03
Կիրանցի բնակիչ. Խնդիրն իմ տունը կամ այգին չէ, խնդիրը բարձունքն է, կամուրջն ու ճանապարհը
Կիրանց գյուղի բնակիչ Գևորգ Սիմոնյանի տունը մեկն է այն տներից, որը գյուղի միջով իրականացվող սահմանազատման հետևանքով կարող է հայտնվել ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
17:56
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
«Կիրանցը կիսվում է, կեսն անցնում է Ադրբեջանին, Նիկոլ Փաշինյանը Կիրանցի ժողովրդին ասել է, որ յոթ օր երաշխիք է տալիս, որ անվտանգ կլինեն, յոթ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Լիլիթ Գալստյան. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց համոզիչ և կանգուն
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Լիլիթ Գալստյանը գրում է. «Մեզանում ներազգային պառակտվածության,...
Աղբյուր` Panorama.am
17:38
Հրդեհ՝ Ջրառատում, քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն
Այսօր ժամը 11:06-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջրառատ գյուղում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Պետք է երեսով տալ այն հարամ հացը, որ ուտում են և փոխարենը ծառայություն մատուցում թշնամուն. Թաթուլ Մանասերյան
«Երբ պետության ղեկավարը երդվում է Սահմանադրության և Կտակարանի վրա ձեռքը դնելով՝ երկու բան է խոստանում՝ ապահովել անվտանգություն և երկրի...
Աղբյուր` Panorama.am
17:29
Խոսրով Հարությունյան. Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը
Հայաստանի նախկին վարչապետ,  ԱԺ նախկին Նախագահ Խոսրով Հարությունյանը գրում է. «Բեկել իշխանությունների սանձազերծած...
Աղբյուր` Panorama.am
17:24
Սյունիքում 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել
Այսօր՝ մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել...
Աղբյուր` Panorama.am
17:23
Լևոն Քոչարյանի օգնականին ներկայացվել է մեղադրանք
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանին, որը երեկ Civic.am-ի լրագրողի հետ միջադեպ է ունեցել,...
Աղբյուր` Panorama.am
17:16
Տոկաևը ողջունել է Երևանի և Բաքվի պայմանավորվածությունն Ալմաթիում բանակցություններ վարելու վերաբերյալ
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր նախապատրաստելու համար Ալմաթիում...
Աղբյուր` Panorama.am
16:58
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին
Պետք է աշխատողներն ունենան կարճ աշխատանքային ժամ, բարձր աշխատավարձ, անձնական կյանքի հնարավորությունը, որ հետո էլ հաճույքով իրենց աշխատանքը կատարեն»։
Աղբյուր` Panorama.am
16:57
Սպասվում է անձրև, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում
Երևան քաղաքում մայիսի 1-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 2-ին կեսօրից հետո, 3-6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
16:25
Չեմ համագործակցի Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ. Հայկ Մարության
«Այն քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները, մարդիկ, ովքեր ապացուցել են, որ ընդհանրապես չեն մտածում Հայաստանի մասին, մենք իրենց հետ չենք...
Աղբյուր` Panorama.am
16:11
Կիրանցի աղջիկ. Գյուղացիների մոտ անորոշությունը մեծ է
Նիկոլ Փաշինյանի հետ հանդպումից կիրանցի Գոհար Վարդանյանը դուրս եկավ արտասվելով։ «Ինչ կար, մնաց, ոչ մի փոփոխություն։ Մարդիկ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին
17:06 01/05/2024

Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}