Շտայնմայերի կարծիքով Հայոց ցեղասպանությունը կստվերի Հոլոքոստը. Spiegel
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը գերմանական Spiegel պարբերականին տված հարցազրույցում մտահոգություն է հայտնել, որ Հայոց ցեղասպանության շուրջ ծավալված աղմուկը կարող է անուղղակիորեն ստվեր կգցի Հոլոքոստի վրա:
«Մենք պետք է Գերմանիայում ուշադիր լինենք, որպեսզի վերջում չհամաձայնենք նրանց հետ, ովքեր սեփական քաղաքական օրակարգն ունեն ու ասում են. «Հոլոքոստը փաստացիորեն սկսվել էր մինչև 1933թ-ը»», - ասել է Շտայնմայերը:
Պարբերականը տեղեկացնում է, որ Գերմանիայի արտգործնախարարը, ի տարբերություն Գերմանիայի նախագահի և Բունդեսթագի նախագահի` չի կիրառել ցեղասպանություն բառը: Փոխարենը Շտայնմայերը վերահաստատել է այն դիրքորոշումը, ըստ որի` 1915թ-ի իրադարձությունները բնութագրող տերմինի շուրջ բանավեճը չի նվազեցնում տեղի ունեցած ողբերգության չափը:
«Ցավում եմ սպասվող բանավեճերի համար, քանի որ ես ստիպված եմ թռչել ինձանից բարձր ձողի վրայով, չնայած որ բոլորը գիտեն` թե հարցնողները և թե պատասխանողները, որ ծանր հիշողությունները հազվադեպ է հնարավոր մեկ հասկացությամբ արտահայտել», - ասել է Շտայնմայերը:
Արտգործնախարարը կարծիք է հայտնել, որ հիմնական կետը, որի վրա շեշտադրում է կատարելու գերմանական արտաքին գերատեսչությունը` «տուժած ժողովուրդների հաշտեցումն է»: Ըստ նրա` ցեղասպանություն բառի կիրառման շուրջ քննարկումները չեն կարող Հայաստանի և Թուրքիայի միջև վերացնել առկա պատնեշը:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան