Պուտին. Ռուսաստանն իրավունք չուներ լքել Ղրիմի բնակիչներին
Ղրիմի հարցի լուծման հարցում գլխավոր գործոնն է եղել այնտեղ բնակվող մարդկանց ճակատագիրը։ «Իտառ-Տասս» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին «Ռոսիա 1» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակված «Նախագահը» վավերագրական ֆիլմի համար ձայնագրված հարցազրույցում։
«Կարծում եմ, որ մենք ճիշտ ենք վարվել, և ես ոչ մի բանի համար չեմ զղջում։ Ամենակարևորը մեզ համար պարզելն էր, թե ինչ են ցանկանում հենց Ղրիմում բնակվող մարդիկ։ Ցանկանում են մնալ Ուկրաինայի կազմում, թե լինել Ռուսաստանի հետ։ Եթե մարդիկ ցանկանոմ են վերադառնալ Ռուսաստան և չեն ուզում ապրել նեոնացիստների, ծայրահեղական ազգայնականների և բանդերական իշխանության ներքո, ապա մենք իրավունք չունենք նրանց լքելու», - ասել է Պուտինն ու հավելել, թե Ղրիմի շուրջ ստեղծված իրավիճակի հարցում սա է եղել ռուսական կողմի հիմնական ուղերձը արևմտյան գործընկերներին։
«Սա չափազանց կարևոր հանգամանք է։ Ոչ այն պատճառով, որ ցանկանում էինք ինչ-որ տարածք կտրել, պոկել։ Ոչ նաև այն պատճառով, որ Ղրիմը ռազմավարական նշանակություն ունեցող տարածք է սևծովյան տարածաշրջանում, այլ զուտ այն պատճառով, որ գործել է պատմական արդարության բաղադրիչը», - ասել է Պուտինը։
Նշենք, «Նախագահը» ֆիլմը նվիրված է Ռուսաստանի Դանության նախագահի և վարչապետի պաշտոններում Վլադիմիր Պուտինի 15-ամյա գործունեությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր