Հայաստանի մասնավոր բուհերը տագնապով են սպասում ընդունելության քննություններին. «Ժամանակ»
Հայաստանի մասնավոր բուհերն այս տարի շատ զգուշավորությամբ ու տագնապով են սպասում ընդունելության քննություններին, քանի որ դիմորդների պակաս կա նույնիսկ պետական բուհերում։ Մասնավորապես, այս պահի դրությամբ, հանրապետությունում կա շուրջ 11803 դիմորդ՝ նախորդ տարվա այս ժամանակահատվածի համեմատությամբ մոտ 600 դիմորդով պակաս: Նախորդ տարի այս նույն ժամանակահատվածում շուրջ 12.400 դիմորդ է եղել:
Այս խնդրի առնչությամբ «Ժամանակ»-ի հետ զրույցում Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանը նշել է, որ անհավասար պայմաններում են պետական ու մասնավոր բուհերը։
Հարցին, թե մտահոգություն չունե՞ք, որ այս տարի կարող է դիմորդների կտրուկ անկում լինել, նա պատասխանել է. «Շատ ունեմ, բայց իմաստ չունի այդ ուղղությամբ որևէ քայլ կատարել, որովհետև մեզնից որևէ բան կախված չի։ Հավանաբար, նոր իրողություն կլինի, մանավանդ, որ ռուսական բուհեր էլ են բերել, իրենք են, ինչ ուզում՝ անում են։ Ըստ երևույթին, մասնավոր համակարգը բնական ձևով շարքից դուրս կգա»։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ