Հասարակություն 16:12 06/05/2015

Այդ ստորությունը, ոճիրը, մարդկային ուղեղում չտեղավորվող արարքը արդար պատիժ պետք է ստանա. ՊՆ փոխնախարար

«Դա մեր լիազորություններից դուրս է, բայց մեր վերաբերմունքից դուրս չէ, քանի որ այդ ստորությունը, ոճիրը, մարդկային ուղեղում չտեղավորվող արարքը մեր ուշադրության կենտրոնում է և հետամուտ ենք լինելու, որպեսզի արդար պատիժ լինի»,- այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը՝ անդրադառնալով ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի զինծառայող Հայկազ Բարսեղյանի սպանության դեպքին:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ԱԺ-ում դիմելով փոխնախարարին՝ ասաց, որ ինքը հանդիպել է կուրսանտի ծնողներ հետ, որոնք մտահոգությունն են ունեն, որ ռազմական ակադեմիայի նախկին փոխտնօրենը, որի տղան ուղղակիորեն առնչվում է այդ ոճրագործության հետ, չնայած պաշտոնից հեռացվել է, սակայն օգտագործելով իր կապերը՝ փորձում է ճնշում գործադրել նախաքննության վրա՝ իր տղայի պատիժը հնարավորինս մեղմացնելու համար:

«Ծնողներն ուղղակի հուսահատված են, քանի որ ունեն փաստեր, որ նախկին փոխտնօրենը ճնշում է գործադրում»,- ասաց Ն.Զոհրաբյանը:

Ա.Նազարյանն ասաց, որ այստեղ զինվորական դատախազի, քննչական ծառայության դիրքորոշումը նույնն է՝ խստագույնս մոտենալ հարցին:

«Սա ոչ միայն հասարակական հնչեղության, այլ նաև զինված ուժերի հետ կապված լրջագույն խնդիր է: Ես չգիտեմ նրա հայրը ինչ լծակներ ունի, բայց նա ներկայումս որևէ լծակ չպիտի ունենա: Իրենք մտավախություն ունեն, որը կիսում եմ, բայց նախարարի խորհրդակցության ժամանակ փոխտնօրենը խստագույնս պատժվել է և չեմ կարծում, որ նա ինչ-որ սողանցք կգտնի, կամ ինչ-որ լծակ կունենա: Ամեն դեպքում դա նաև մեր շահերից է բխում, և պարտադիր հետամուտ ենք լինելու, որպեսզի հանկարծ որևէ մեկը սողանցք չգտնի»,- ասաց փոխնախարարը:

Ն. Զոհրաբյանը նշեց նաև, որ Հայկազ Բարսեղյանի ծնողներին հատկապես մտահոգում է այն, որ սենակում, բացի հանցագործությունւ կատարած զինվորներից եղել են նաև այլ զինվորներ, որոնք տեսել են, թե իրականում ինչ է տեղի ունեցել, սակայն նրանք հրաժարվում են ցուցմունք տալ՝ ասելով, որ ոչինչ չեն տեսել, քնած են եղել: «Ծնողները մտածում են, որ այդ անձնավորությունը զինվորների կամ նրանց ծնողների վրա է փորձել ինչ-որ ձևով ազդեցություն ունենալ, քանի որ հնարավոր չէ, որ լինել մի սենյակում և այնքան խորը քնած լինել, որ չտեսնեն ինչպես են խոշտանգում, սպանում, այնուհետև սպանված երեխային տանում և կախում պտտաձողից», - ասաց Ն.Զոհրաբյանը:

Ա.Նազարյանն  էլ նշեց, որ ինքը նույն օրը եղել է դեպքի վայրում և վկաների համար ձեռնակված են պաշտպանության համար համապատասխան միջոցներ: Ինչ վերաբերում է ցուցմունք տալուն կամ չտալուն, ապա , ըստ փոխնարարի, դա իրենց ներքին պայմանավորվածությունն է. «Բայց ժամանակից առաջ չընկնեմ: Ինձ թվում է, որ ապացույցները պետք է որ բավարար լինեն: Կարծում եմ, որ կարող է բավարար լինեն»:

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ սա ևս մեկ անգամ վերահաստատում է՝ կապ չունի, թե ում տղան է և այստեղ լծակը որևէ կապ չունի: «Ընդհակառակը, եթե պաշտոնյայի տղա է, առավել ևս պետք է մեծ պատասխանտվություն ունենան և հայրը, և որդին, բոլորը: Առաջին իսկ օրը պաշտպանության նախարարը խորհրդակցություն հրավիրեց, կարծիք արտահայտեց, և կարծում եմ, որ խոհրդարանի մեր գործընկերներից որևէ մեկի մոտ չպետք է կասկած հարուցի, որ մեր ուժային կառույցները, արդարատության ոլորտը, քննչական կոմիտեն, ՊՆ-ն շահագրգռված են, որպեսզի լինի արդարացի քննություն»,- նշեց Շարմազանովը և հավելեց.

«Իսկ ինչ վերաբերում է լծակներին կամ պաշտոնյային, ապա մի պաշտոնյա էլ մենք ենք, մեր երեխաները պետք է շատ ավելի զուսպ, կիրթ, դաստարակաված, չափի մեջ լինեն և հասկանան, որ իրենց ծնողներին տրված պաշտոնը ոչ թե վայելելու համար է, այլ պարտավորություն ունենան թե իրենք, թե մեր ընտանիքների բոլոր անդամները»:

Հիշեցնենք, որ 2015 թվականի հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմաններում, Երևան քաղաքում տեղակայված N զորամասի մարզահրապարակում հայտնաբերվել է նույն զորամասի զինծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Ստեղծվել է քննչական խումբ։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ նույն զորամասի զինծառայողներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թևոսյանին և Նորիկ Սահակյանին փետրվարի 2-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանության համար: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 2- ի հրամանագրով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանն ազատվել էր աշխատանքից:

Նախորդող հրապարակումներ`
Զինծառայողին վիրավորելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
Կալանավորվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի դասակի հրամանատարը
Ձերբակալվել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպա, կապիտան Արտյոմ Ավետիսյանը
Նոր պետի նշանակմամբ առավելապես խիստ ուշադրություն է դարձվելու կուրսանտների կարգապահության ամրապնդման խնդիրներին. Ս.Օհանյան
Պնախարար. Մի շարք բացթողումներ են ի հայտ եկել ռազմական ինստիտուտի ղեկավարության կողմից (տեսանյութ)
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կլինեն պաշտոնանկություններՇ
Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Սեյրան Օհանյանը շտապ խորհրդակցություն է հրավիրել
4 զինվորի մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանական դրդումներով համածառայակցին սպանելու համար
Զինծառայողին սպանելու կասկածանքով ձերբակալվել է 4 անձ
Հարուցվել է քրեական գործ՝ զինծառայողին մի խումբ անձանց կողմից սպանելու դեպքի առթիվ
ՀՀ ՊՆ. Երևանի զորամասերից մեկում պարանով կախված վիճակում զինվոր է հայտնաբերվել



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}