Տնտեսություն 20:18 26/05/2015

Գրանթամ. Հպարտանում եմ ՀՀ-ի և «Մայքրոսոֆթ»-ի բազմաթիվ համատեղ ձեռքբերումներով,

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ այսօր ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև ստորագրվել են Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության, տվյալների անվտանգության, կրթության և նորարարության ոլորտներում երկարաժամկետ համագործակցության համաձայնագրեր:

Ինչպես տեղեկացնում են Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մինչ ստորագրման պաշտոնական արարողությունը վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում ամենաարագ զարգացող ճյուղերից է, և հատկանշական է, որ այն ՀՀ կառավարության ծրագրի առանցքային ուղղություններից մեկն է: Այս համատեքստում 2014թ. դեկտեմբերին ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությանն ուղղված օրենսդրական փաթեթը, որի շրջանակում 2015 թվականից ՏՏ ոլորտի հավաստագրված սկսնակ տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվում են հարկային արտոնություններ:

Մենք մեծապես խրախուսում ենք պետական և մասնավոր հատվածների սերտ համագործակցության սկզբունքով տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված հեռանկարային ծրագրերի իրականացումը, ինչն էապես նպաստում է օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, նոր ընկերությունների և աշխատատեղերի ստեղծմանը, որակյալ կադրերի պատրաստմանը և կարողությունների հզորացմանը: Մենք բարձր ենք գնահատում «Մայքրոսոֆթ» ընկերության հետ մեր համագործակցությունը, որն սկիզբ է առնում դեռևս 2007 թվականից, երբ ստորագրվեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հուշագիրը, ինչի արդյունքում ապահովվում է համաշխարհային առաջատար ընկերության կուտակած գիտելիքների և փորձի հասանելիությունն ու կիրառումը Հայաստանում։

«Մայքրոսոֆթ» ընկերության աջակցությամբ Հայաստանում հիմնված Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, որը 2012 թվականին ճանաչվեց աշխարհի 4 լավագույն Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոններից մեկը, ապահովում է գիտելիքների սահուն փոխանցում՝ ուսումնական դասընթացների, գործնական սեմինարների իրականացման, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի փոքր և միջին ձեռնարկություններին նյութատեխնիկական աջակցության տրամադրման միջոցով: Մենք հատկապես կարևորում ենք Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում «Մայքրոսոֆթ» տեղեկատվական տեխնոլոգիաների ակադեմիայի հիմնումը և ՀՀ կրթական հաստատություններին արտոնյալ պայմաններով «Մայքրոսոֆթ» լիցենզիոն ծրագրային ամբողջական փաթեթների տրամադրումը:

Այսօր «Մայքրոսոֆթ» ընկերության հետ համագործակցության պայմանագրերի ստորագրումն էլ ավելի կնպաստի երկկողմ փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը և տարածաշրջանում Հայաստանի` որպես նորարարական տեխնոլոգիական լուծումներ առաջարկող և մտավոր սեփականության իրավունքները պաշտպանող երկրի վարկանիշի բարձրացմանը: Հայաստանում Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հենքով տեխնոլոգիական լուծումների տարածաշրջանային կենտրոնի հիմնումն էապես կնպաստի Հայաստանի կայուն դիրքավորմանը տարածաշրջանում` որպես բջջային հավելվածների մշակման, «ամպային» և անվտանգության ոլորտներում նորագույն տեխնոլոգիական լուծումներ առաջարկող երկիր, իսկ «Մայքրոսոֆթ» ընկերության աջակցությամբ Հայաստանում կիբերանվտանգության կենտրոնի ստեղծումը, իր հերթին, կխթանի ՀՀ պաշտպանության համակարգում նորագույն տեխնոլոգիական լուծումների մշակումն ու ներդրումը` ապահովելով տվյալների հասանելիությունը, կիբերհարձակումներին դիմակայելու համար հայ մասնագետների վերապատրաստումը և տեղեկատվության փոխանակումը։

Այսօր ստորագրվող պայմանագրերը նոր հիմք կհանդիսանան ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթ» ընկերության էլ ավելի սերտ համագործակցության համար, և վստահ եմ, որ այն կլինի փոխշահավետ և շարունակական` ի շահ Հայաստանի ու «Մայքրոսոֆթ» ընկերության` ապահովելով տեղական հզոր տեխնոլոգիական ներուժի զարգացումն ու ինտեգրումը համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների գործընթացներին: Եվս մեկ անգամ ողջունում եմ ձեզ ՀՀ կառավարությունում, և մեր պատրաստակամությունն եմ հայտնում շարունակելու և զարգացնելու փոխշահավետ համագործակցությունը»:

Հաջորդիվ ելույթ են ունեցել «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի նախագահ Դոն Գրանթամը և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:

Դոն Գրանթամը նշել է, որ մեծ պատիվ է ներկա գտնվել Հայաստանի Հանրապետության և «Մայքրոսոֆթ» ընկերության հարաբերությունների նման կարևոր պատմական դրվագին. «Մեր համագործակցության առաջին համաձայնագիրն ստորագրեցինք Շոտլանդիայում, որին մասնակցեց ընկերության հիմադիր և նախագահ պարոն Բիլ Գեյթսը: Այդ ժամանակ էլ Հայաստանում բացվեց մեր գրասենյակը, որին մասնակցեց նախկինում իմ պաշտոնն զբաղեցրած հայազգի Վահե Թորոսյանը: 2011 թ. համագործակցության նույն պայմանագրի շրջանակում մենք համատեղ բացեցինք «Մայքրոսոֆթ»-ի առաջին նորարարական կենտրոնը, որն այսօր համաշխարհային մակարդակով ամենաազդեցիկ և արդյունավետ գործող կենտրոններից է»:

Պարոն Գրանթամն ընդգծել է, որ հպարտանում է ՀՀ-ի և «Մայքրոսոֆթ»-ի բազմաթիվ համատեղ ձեռքբերումներով, որոնք նպաստել են Հայաստանում տնտեսական ակտիվության և աշխատատեղերի ստեղծման նոր ցուցանիշների արձանագրմանը, և վստահ է, որ Հայաստանը խոստումնալից ապագա ունի տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում: «Հպարտ ենք, որ այս ներդրումների արդյունքում խոստումնալից գործընկերության ենք հասել ՀՀ կառավարության հետ ի շահ Հայաստանի ժողովրդի: Հպարտ ենք, որ միջազգային խոշոր ընկերություններից առաջիններից ենք, որ հավատալով օժանդակել է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտին և ներուժի իրացմանը, ինչը տաղանդավոր ճարտարագետներին և ձեռներեցներին ավելիին հասնելու հնարավորություններ է ընձեռում:

Նախատեսում ենք նոր համաձայնագրերի ստորագրման արդյունքում էլ ավելի ազդեցիկ դարձնել Մայքրոսոֆթ նորարարական կենտրոնի գործունեությունը` ընդլայնել վերապատրաստման և կադրային կատարելագործման աշխատանքները, օժանդակել անհատներին և ընկերություններին նորագույն լուծումներով, որպեսզի ստեղծվեն նոր աշխատատեղեր, և աշխարհի մակարդակով մրցունակ տեխնոլոգիական նոր ընկերություններ ծնվեն: ՀՀ կառավարության` համակարգչային ծրագրերի պատշաճ լիցենզավորումն իրականացնելու հանձնառությունը վկայում է այն մասին, որ պետությունը հարգում է մտավոր սեփականության իրավունքները: Դա բազում օգուտներ է բերելու և´ երկրին, և´ գործարար միջավայրին» - ընդգծել է Դոն Գրանթամը և ընկերության անունից երախտագիտություն հայտնել ՀՀ վարչապետին և կառավարությանը` համաձայնագրերի նախապատրաստման և ստորագրման ուղղությամբ գործադրած ջանքերի համար:

Իր հերթին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն ԱՄՆ կառավարության անունից շնորհավորել է վարչապետին` ՀՀ կառավարության կողմից միջազգային չափորոշիչներին համապատասխան մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը երաշխավորող համաձայնագրի կնքման առնչությամբ. «Այս համաձայնագիրը կարևոր և հնչեղ ուղերձ է պարունակում. Հայաստանը ցանկանում է բիզնեսը ծավալել ճիշտ ճանապարհով`պահպանելով իրավունքի գերակայությունը և հարգելով մտավոր սեփականության իրավունքները: Մտավոր սեփականության իրավունքները դարձել են ժամանակակից տնտեսության անկյունաքարը: Աշխարհով մեկ հայերին ճանաչում են մտավոր կարողություններով և ձեռնարկատիրական գործի ջիղով: Մտավոր սեփականությունից օգուտ քաղելուն հայերի ստեղծարար ջիղն օգտակար ծառայեցնելու համար այս իրավունքը պետք է պաշտպանված լինի: Համաձայնագրի ստորագրումը վկայում է, որ ՀՀ կառավարությունը հանձնառու է ապահովել մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը: Նման համաձայնագրերը կօգնեն Հայաստանին՝ ներգրավել միջազգային ներդրումներ և կնպաստեն տնտեսության աճին: Բարձր եմ գնահատում վարչապետի ջանքերն այս ուղղությամբ»:

Ելույթներին հաջորդել է ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև Համագործակցության հուշագրի, Լիցենզավորման պայմանագրերի և Տվյալների անվտանգության ծրագրի ստորագրման արարողությունը: ՀՀ կառավարության անունից Համագործակցության հուշագիրն ստորագրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, Լիցենզավորման պայմանագրերն ստորագրել են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը և ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Տվյալների անվտանգության ծրագիրն ստորագրել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Մայքրոսոֆթ» ընկերության անունից փաստաթղթերն ստորագրել է ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի նախագահ Դոն Գրանթամը:

Նշենք, որ Համագործակցության հուշագրով նախատեսվում է համագործակցել Հայաստանում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության, տվյալների անվտանգության, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և նորարարության ոլորտներում: Նախատեսվում է նաև Մայքրոսոֆթ նորարարական կենտրոնի հենքով Հայաստանում «ամպային» և բջջային լուծումների տարածաշրջանային կենտրոնի հիմնում, որը հնարավորություն կընձեռնի տեխնոլոգիական ոլորտի հայ մասնագետներին մշակել ծրագրային լուծումներ` օգտագործելով «Մայքրոսոֆթ» ընկերության նորագույն տեխնոլոգիաներն ու փորձը և բարձրացնել Հայաստանի մրցունակությունը ոլորտում:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am
13:33
«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ
Երեկ, այսօր Երևանում, նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, ճանապարհներին բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ի աջացություն տավուշցիների, ովքեր արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ըստ ՌԴ ՊՆ ԳՇ պաշտոնյայի՝ այսօր փակվող Ակնայի մոնիթորինգի կենտրոնում ռուսները և թուրքերը համատեղ լուծել են բոլոր խնդիրները
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնն ավարտել է իր գործունեությունը։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած...
Աղբյուր` Panorama.am
12:58
Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան
Արման Նավասարդյանը ապրիլի 30-ից մասնակցելու է 25-օրյա պահեստազորայինների վարժական հավաքի։
Աղբյուր` Panorama.am
12:40
Մի խումբ կենդանի հա ասում ա «հանձնվեք, հանձնվեք, որ մենք պադավատներ ու թիկնապահներ ունենանք. Անժելա Էլիբեգովա
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան գրում է. «Զոհվածների ծնողները ասում են պայքարեք, որ մեր բախտին չարժանանաք։...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ինչո՞ւ են լռում արևմտյան իրական դեսպանները և նրանց ինքնակոչ հայաստանյան «խոսնակները»
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալոց երեկ Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների կողմից կանանց բերման ենթարկելուն,...
Աղբյուր` Panorama.am
12:11
Հողի հետ խլում են անմահացած որդիներին
44 օրյա պատերազմի հերոս, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը Արտակ Հովհաննիսյանը գրել է. «Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի...
Աղբյուր` Panorama.am
12:05
Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել. Քաղաքագետ
«Պարզ է, չէ, որ Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում...
Աղբյուր` Panorama.am
11:57
2 մլրդ դոլարի պարտքի սպասարկման և տոկոսի մարման պարտավորություն 2025 թվականին
Փետրվարի 29-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 11.94 մլրդ ԱՄՆ դոլար, որից արտաքին պարտքը եղել 6.44 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքն` 5.5...
Աղբյուր` Panorama.am
11:55
Շարունակվում են անհնազանդության ակցիաները
Հանրապետության ու մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են անհնազանդության ակցիաները՝ իրենց աջակցությունը հայտնելու Ադրբեջանին տարածքների...
Աղբյուր` Panorama.am
11:38
Փարիզում գողացել են Rafale կործանիչ արտադրող ընկերության գաղտնի տվյալներով պայուսակը
Rafale կործանիչներ արտադրող ֆրանսիական Dassault Aviation ավիաշինական ընկերության աշխատակցից գողացել են համակարգիչ, որը պարունակում է ազգային...
Աղբյուր` Panorama.am
11:23
Վահե Հովհաննիսյան. Ինչ շարժում է սկսվում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր  Վահե Հովհաննիսյանը գրում է. «Սկսված «Տավուշյան շարժումը» կարիք ունի...
Աղբյուր` Panorama.am
11:16
Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվում է գրեթե սահմանագծին
«Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է քարտեզային տեսանյութ՝ «ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում»
Աղբյուր` Panorama.am
11:06
Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել իրենցից մեկի դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ը գրում է, որ ժամը 10։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
10:54
ՀՀ ԱԳՆ-ն՝ Միրզոյանի և Բայրամովի հնարավոր հանդիպման մասին
Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևանը կտեղեկացնի, երբ դրա շուրջ...
Աղբյուր` Panorama.am
10:37
Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում. Աբրահամյան
«Գոնե վերևի էշելոններում ՀՀ-ին սպասվող աղետը ընկալում են, սակայն այս դեպքում իշխանության պահպանման թեման նրանց համար կյանքի ու մահի հարց է և դա երկարաձգելու համար զոհաբերվում է Հայաստան պետությունը»։
Աղբյուր` Panorama.am
10:26
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Կոնվերս Բանկը մասնակցելու է ապրիլի 27-28-ը կայանալիք Career City Fest-ին՝ ներկայացնելով Բանկի HR բրենդը և թափուր հաստիքները: Բանկից...
Աղբյուր` Panorama.am
10:12
Պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան:   
Աղբյուր` Panorama.am
10:04
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին կալանքից ազատելու միջնորդությունն այսօր Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Դադոյանը չբավարարեց։...
Աղբյուր` Panorama.am
09:54
ԵԱ. Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկավ եզրափակիչ
Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը (92 կգ) հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ կուբացի Ալֆոնսո Լորեն Բերտոյին և դուրս եկել Եվրոպայի...
Աղբյուր` Panorama.am
09:53
Աննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում. «No comment»
Համացանցում հրապարակվել են գաղտնի հրապարակված կադրեր Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանից, երբ վերջինը գնացքով մեկնում է Գյումրի։ Տեսանյութում...
Աղբյուր` Panorama.am
09:48
Բելառուսը հայտարարել է պետության արևմուտքում լարվածության աճի մասին
Արևմուտքի գործողությունների պատճառով Բելառուսի արևմտյան սահմանին իրավիճակը գնալով սրվում և պայթյունավտանգ է դառնում։ Այդ մասին ՏԱՍՍ-ին ասել է...
Աղբյուր` Panorama.am
09:45
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Ապրիլի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է երեքշաբաթյա...
Աղբյուր` Panorama.am
09:33
Թուրքական դրոշներով հակահայկական ակցիայի մասնակիցները վանկարկում են «Փաշինյան»
Թելեգրամի ալիքներում արագորեն տարածվում է մի տեսանյութ, որտեղ Թուրքիայի, Ադրբեջանի դրոշներ բռնած բազմաթիվ մարդիկ վանկարկում են «Փաշինյան,...
Աղբյուր` Panorama.am
09:21
Ապրիլի 26-ին փոխանակման կետերում դոլարն էժանացել է, եվրոն և ռուբլին՝ թանկացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 26-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.83 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Գյումրիում ՔՊ-ի առջև ծառացած հարցերն ու խոչընդոտները լուծելու...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի մարզի Կիրանցի հատվածում Վրաստան տանող ճանապարհը քանի օր է՝ գյուղացիները շարունակում են...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր ՔՊ-ն կհանդիպի ՍԴ դատավորի թեկնածու, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են»
«Հրապարակ» թերթը գրում է. «Շուրջ մեկ շաբաթ ընթացող բողոքի ակցիաները երեկ դուրս եկան Տավուշի սահմաններից ու տարածվեցին ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եթե Հուլիոս Կեսարի՝ «Եկա, տեսա, հաղթեցի» հանրահայտ ասույթի ոճը տեղադրենք մեր օրերի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}