American Express-ի նախագահը մահացել է օդանավում, թռիչքի ժամանակ
American Express-ի նախագահ Էդ Գիլլիգանը (Ed Gilligan) անակնկալ մահացել է գործուղումից Նյու Յորք վերադարձող օդանավում: Այդ մասին ասվում է ընկերության գործադիր տնօրեն Քեննեթ Չենոյի նամակում, որը հրապարակվել է իր կայքում:
Մահվան հստակ պատճառ չի նշվում: Հայտնի է, որ Գիլլիգանը վատ է զգացել թռիչքի ժամանակ: Նա 55 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ չորս երեխա:
«Շատ ծանր կորուստ է: Մեր աղոթքներն ու մտքերը կնոջ` Լիզայի ու նրանց չորս երեխաների հետ են», -գրել է Չենոն:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան