Կոլոմոյսկին ուկրաինացի նախարարին անվանել է կապիկ
Ուկրաինացի օլիգարխ Իգոր Կոլոմոյսկին Ուկրաինայի զարգացման և առևտրի նախարար Այվարաս Աբրոմավիչուսին անվանել է կապիկ: Դեպքը տեղի է ունեցել «Ուկրնավթ» նավթագազային ընկերության տեսչական խորհրդի նիստում: Այդ մասին հայտնել է պատգամավոր Մուստաֆա Նայեմը, գրում է ռուսական «Взгляд»-ը:
«Ֆինանսների նախարարությունը տեղեկացված չէ, ես այդ ընկերության բաժնետեր եմ, և ինձ համար միևնույնն է, որտեղից են այդ կապիկին բերել՝ Լիտվայի՞ց, թե՞ այլ տեղից»,- Twitter-ի իր միկրոբլոգում Կոլոմոյսկուն մեջբերում է պատգամավորը:
Աբրոմավիչուսը ծագումով Լիտվայից է և նշանակվել է Ուկրաինայի Զարգացման և առևտրի նախարար երկրի ղեկավարության կողմից: Նախորդ տարվա նոյեմբերին նա Ուկրաինայի քաղաքացիություն է ստացել:
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ մայիսի 27-ին Ուկրաինայի Ռադայի պատգամավոր «Սամոպոմոշ» խմբակցության անդամ Վիկտորիա Վոյցիցկայան հայտարարել էր, որ կամուֆլյաժներով շուրջ 100 մարդ ներխուժել են «Ուկրնավթ» ընկերություն: Ավելի ուշ ընկերությունը հերքել էր այդ մասին տեղեկությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին