Հերարդո Մարտինո. «Չիլիի հավաքականն այժմ պատմության մեջ խաղացողների լավագույն սերունդն ունի»
Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հերարդո Մարտինոն կիսվել է Չիլիի ընտրանու հետ Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումից իր ակնկալիքներով:
«Մենք միշտ ձգտում ենք հաղթել: Արգենտինայի ազգային հավաքականի ֆուտբոլիստները, իրոք, գովեստի են արժանի: Մեկ տարուց էլ պակաս ժամանակահատվածում նրանք հանդես կգան երկրորդ խոշոր մրցաշարի եզրափակչում, և հիմա մենք տրամադրված ենք նվաճել մրցանակը: Նույնիսկ եթե մեզ չհաջողվի եզրափակչում առավելության հասնել չիլիացիների նկատմամբ, Արգենտինայի ընտրանին կշարունակի ընթանալ նույն ճանապարհով: Դժվար թե չիլիացիները հրաժարվեն իրենց սովորական մարտավարությունից: Կազմում ինչ-ինչ փոփոխություններ կարող են կատարվել, և մենք նույնպես կմտածենք որոշ շտկումների մասին: Մեր թիմն անպայման կուսումնասիրի Չիլիի հավաքականի ուժեղ և թույլ կողմերը: Կարծում եմ՝ Չիլիի հավաքականն այժմ պատմության մեջ խաղացողների լավագույն սերունդն ունի, սակայն ինձ համար դժվար է ասել՝ արդյոք այն լավագույնը կլինե՞ր մեր պատմության մեջ»,- Մարտինոյի խոսքերը մեջբերել է «Ole»-ն:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին