«Գոհար» խորովածանոցում արջը կծել է կնոջ ձեռքը
Տոմսկում «Գոհար» անունով խորովածանոցի մոտ վանդակի մեջ գտնվող արջը կծել է աղջկա ձեռքը՝ վնասելով նրան: Արտակարգ դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան. մի տղամարդ պատվեր կատարելիս է եղել, իսկ նրա 24-ամյա ուղեկցորդուհին ձեռքը մտցրել է վանդակի մեջ, և արջն էլ հասցրել է կծել: Աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց, գրում է «РИА Томск»-ը:
Խորովածանոցը պատկանում է ծագումով հայ Շավարշ Տաճատյանին, ով լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ դեպքը արձանագրել են շրջակայքը նկարահանող տեսախցիկները:
«Մենք դիտել ենք տեսագրությունը, որտեղ երևում է, որ նրանք երեխայի հետ եկել են, երեխան 2.5 տարեկան է եղել, և կինը անցել է ճաղավանդակները», -ասել է Տաճատյանը:
Փայտյա ճաղավանդակների բարձրությունը 1.5 մ է, որի վրա կախված է զգուշացում այն մասին, որ գազանները վտանգավոր են: Տաճատյանը ենթադրել է, որ արջին խանգարած աղջիկը ոչ սթափ վիճակում է եղել:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ