Քաղաքական 20:31 29/07/2015

Թուրքական գամբիտ. Էրդողանն` ընդդեմ Իսլամական պետության

Բոլորի պատերազմը բոլորի դեմ. այսպես կարելի է առաջին հայացքից բնորոշել քաոսային իրավիճակը, որը վերջին տարիներին տիրում է Մերձավոր Արևելքում, մասնավորապես` Սիրիայում և Իրաքում: Ստեղծված իրադրության գլխավոր մեղավորը միջազգային հանրության աչքում «Իսլամական պետություն» կոչվող ահաբեկչական կազմակերպությունն է, որը փաստացի վերածվել է «սև խոռոչի»: Անհայտ ծագման և անորոշ նպատակներ հետապնդող այս ծայրահեղական խմբավորումը կլանում է հսկայական ֆինանսական հոսքեր ու ռեսուրսներ` Մերձավոր Արևելքում դառնալով ավելի լուրջ դերակատար, քան սեփական երկրի տարածքի մեծագույն մասի նկատմամբ վերահսկողությունը կորցրած Իրաքի և Սիրիայի իշխանությունները:

Ստեղծված իրավիճակում հետաքրքիր է Թուրքիայի դերակատարությունն ու դիրքորոշումը: Բաշար ալ-Ասադին աջակցող շրջանակները վաղուց Անկարային մեղադրում են ԻՊ-ին աջակցություն ցուցաբերելու մեջ: Կա տեսակետ, թե Թուրքիան ցամաքային հիմնական միջանցքն է, որի միջոցով Եվրոպայից և աշխարհի տարբեր ծայրերից հազարավոր իսլամիստներ միանում են ԻՊ-ին` համալրելով նրա շարքերը: Խոսվում է նաև ԻՊ-ի զինյալներին մարզելու, ուսուցանելու, զինելու և նյութատեխնիկական աջակցություն տրամադրելու հարցում Թուրքիայի անմիջական մասնակցության մասին:

Այլ կարծիքների համաձայն` Էրդողանը խուսափում է անմիջական և բացահայտ մասնակցություն ունենալ Իսլամական պետության դեմ մղվող պայքարին, քանի որ վերջինս մարտնչում է Թուրքիայի հակառակորդների դեմ, որոնք են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը և Հյուսիսային Իրաքի քրդերը, որոնք ձգտում են սեփական պետություն ստեղծել Թուրքիային սահմանակից տարածքում:
Սակայն վերջին ամիսներին, ելնելով Թուրքիայի ներքաղաքական զարգացումներրից, պաշտոնական Անկարայի դիրքորոշումը խնդրի առնչությամբ փոխվել է:

Այս տարվա հունիսի 7-ին Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրությունները անակնկալ մատուցեցին, քանի որ 2002թ-ից սկսած առաջին անգամ Էրդողանի գլխավորած իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը Թուրքիայի միապալատ խորհրդարանում չկարողացավ մեծամասնություն հավաքել: Թուրքիայի օրենսդրության համաձայն` կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ է ունենալ ձայների բացարձակ մեծամասնություն, մինչդեռ ԱԶԿ-ն այս անգամ կարողացել է հավաքել ընդամենը 40,8 տոկոս: Ստեղծված իրավիճակում կա 2 լուծում` ձևավորել կոալիցիա հակառակորդ 3 կուսակցություններից մեկի հետ, կամ գնալ ընտրությունների 2-րդ փուլ, որտեղ ԱԶԿ-ն կկարողանա հավաքել ձայների կեսից ավելին:

Ընտրություններից անմիջապես հետո մամուլում ակտիվորեն քննարկվում էին կոալիցիոն կառավարություն ձևավորելու շանսերը, որոնք ակնհայտորեն տապալվեցին ոչ միայն հակառակորդ կուսակցությունների հետ քաղաքական փոխհամաձայնության գալու անհնարինության պատճառով, այլև Թուրքիայի նախագահի ավտոկրատական ամբիցիաներից ելնելով, քանի որ Օսմանիզմի գաղափարախոսությամբ առաջնորդվող Էրդողանը 13 տարվա իր կառավարման ժամանակահատվածում չի ունեցել իշխանությունը քաղաքական հակառակորդների հետ կիսելու անհրաժեշտություն, և հիմա ևս նա պատրաստ չեղավ գնալ այդ քայլին:

Բացի ԱԶԿ-ի պարտությունից, թուրքական վերջին ընտրություններում առկա էր ևս մեկ առանձնահատկություն. դա Քրդական ժողովուրդների դեմոկրատական կուսակցության գրանցած 13,07 տոկոս տպավորիչ արդյունքն էր, ընդ որում, ի հաշիվ ոչ միայն քուրդ բնակչության, այլև Թուրքիայի ոչ քրդաբնակ տարածքներից ստացած ձայների:

Ձևավորված ներքաղաքական կոնյուկտուրայի պայմաններում, երբ աշնանը նախատեսվող ընտրությունների 2-րդ փուլը դարձել է Թուրքիայի կառավարական ճգնաժամի հանգուցալուծման միակ տարբերակը, հուլիսի 20-ին թուրքական սահմանամերձ Սուրուչ քաղաքում ԻՊ-ի մահապարտ-գրոհայինի իրագործած ահաբեկչության արդյունքում զոհվեց 32 մարդ, ևս 2 օր անց «Քրդական բանվորական կուսակցության» (PKK) անդամները սպանեցին 2 թուրք ոստիկանների` մեղադրելով նրանց ԻՊ-ի հետ համագործակցելու մեջ: Նույն ժամանակահատվածում Իսլամական պետության գրոհայինները սկսեցին գնդակոծել թուրք սահմանապահների դիրքերը, որին ի պատասխան` Թուրքական օդուժը հարվածներ հասցրեց Սիրիայի տարածքում գտնվող ԻՊ-ի հենակետերին:   Զուգահեռաբար սկսվեցին քրդերի զանգվածային ձերբակալություններ  Թուրքիայի ներսում`ՔԲԿ-ի հետ առնչություններ ունենալու մեղադրանքներով:   

Առաջին հայացքից այս գործողություններ կարելի է համարել Թուրքիայի դեմ հայտարարված ահաբեկչական պատերազմ, որին պետք է համապատասխան և սպասվող պատասխան տալ: Եվ ինչպես ցույց են տալիս զարգացումները` Էրդողանը շատ վճռական է տրամադրված այս հարցում և անգամ ՆԱՏՕ-ի խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել, որտեղ որոշվել է անհրաժեշտության դեպքում աջակցություն տրամադրել Անկարային ԻՊ-ի և ՔԲԿ-ի դեմ պայքարում: Էրդողանը նաև հայտարարել է, որ քրդերի հետ խաղաղ փոխհամաձայնությունն անհնար է համարում, քանի որ նրանք հարձակվում են «Թուրքիայի ազգային միասնության և եղբայրութւյան վրա»:

Էրդողանի իշխանության արագ արձագանքը և այն օգուտները, որոնք նա կարող է ստանալ ձևավորվող իրավիճակից, խոսում են այն մասին, որ Թուրքիան ոչ միայն չի դադարել Իսլամական պետության մեջ դաշնակից տեսնել, այլև օգտագործում է նրա դեմ պայքարի իմիտացիան ներքաղաքական խնդիրներ լուծելու նպատակով:

Ընտրությունների 2-րդ փուլում ԻՊ-ին աջակցող երկրի համբավից ազատված ԱԶԿ-ն կարող է ավելի շատ ձայներ հավաքել, իսկ Քրդական ժողովուրդների դեմոկրատական կուսակցության վարկաբեկումը` որպես ՔԲԿ-ի ահաբեկիչների հետ համագործակցող և նրանց սատարող կառույցի, կնվազեցնի այս կուսակցության հասանելիք ձայները, ինչը ևս կմեծացնի ԱԶԿ-ի հաղթանակի շանսերը:
 
Այլ կերպ ասած` Իսլամական պետությանն հայտարարած «տարօրինակ պատերազմով» Էրդողանը ցանկանում է թուրք հասարակությանը համախմբել ԱԶԿ-ի շուրջը, որը կօգնի ընտրությունների 2-րդ փուլում հաղթանակ տանել և միայնակ կառավարություն ձևավորել` մրցակցությունից դուրս թողնելով քեմալականներին, ազգայնականներին և քրդերին:   

Դանիել Շահումյան, քաղաքագետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am
13:33
«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ
Երեկ, այսօր Երևանում, նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, ճանապարհներին բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ի աջացություն տավուշցիների, ովքեր արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:15
ՌԴ ՊՆ ԳՇ պաշտոնյան հայտնում է՝ Ակնայում ռուսները և թուրքերը համատեղ լուծել են բոլոր խնդիրները
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնն ավարտել է իր գործունեությունը։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած...
Աղբյուր` Panorama.am
12:58
Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան
Արման Նավասարդյանը ապրիլի 30-ից մասնակցելու է 25-օրյա պահեստազորայինների վարժական հավաքի։
Աղբյուր` Panorama.am
12:40
Ծնողներ, արցախցիներ, Եկեղեցի ու... մի խումբ կենդանի
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան գրում է. «Զոհվածների ծնողները ասում են պայքարեք, որ մեր բախտին չարժանանաք։...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ինչո՞ւ են լռում արևմտյան իրական դեսպանները և նրանց ինքնակոչ հայաստանյան «խոսնակները»
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալոց երեկ Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների կողմից կանանց բերման ենթարկելուն,...
Աղբյուր` Panorama.am
12:11
Հողի հետ խլում են անմահացած որդիներին
44 օրյա պատերազմի հերոս, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը Արտակ Հովհաննիսյանը գրել է. «Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի...
Աղբյուր` Panorama.am
12:05
Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել. Քաղաքագետ
«Պարզ է, չէ, որ Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում...
Աղբյուր` Panorama.am
11:57
2 մլրդ դոլարի պարտքի սպասարկման և տոկոսի մարման պարտավորություն 2025 թվականին
Փետրվարի 29-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 11.94 մլրդ ԱՄՆ դոլար, որից արտաքին պարտքը եղել 6.44 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքն` 5.5...
Աղբյուր` Panorama.am
11:55
Շարունակվում են անհնազանդության ակցիաները
Հանրապետության ու մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են անհնազանդության ակցիաները՝ իրենց աջակցությունը հայտնելու Ադրբեջանին տարածքների...
Աղբյուր` Panorama.am
11:38
Փարիզում գողացել են Rafale կործանիչ արտադրող ընկերության գաղտնի տվյալներով պայուսակը
Rafale կործանիչներ արտադրող ֆրանսիական Dassault Aviation ավիաշինական ընկերության աշխատակցից գողացել են համակարգիչ, որը պարունակում է ազգային...
Աղբյուր` Panorama.am
11:23
Վահե Հովհաննիսյան. Ինչ շարժում է սկսվում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր  Վահե Հովհաննիսյանը գրում է. «Սկսված «Տավուշյան շարժումը» կարիք ունի...
Աղբյուր` Panorama.am
11:16
Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվում է գրեթե սահմանագծին
«Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է քարտեզային տեսանյութ՝ «ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում»
Աղբյուր` Panorama.am
11:06
Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել իրենցից մեկի դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ը գրում է, որ ժամը 10։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
10:54
ՀՀ ԱԳՆ-ն՝ Միրզոյանի և Բայրամովի հնարավոր հանդիպման մասին
Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևանը կտեղեկացնի, երբ դրա շուրջ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}