Տրակտորի անվադողը պոկվել է ու վնասներ պատճառել (լուսանկարներ)
Այսօր փրկարար ծառայությունում տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Գուգարք քաղաքի հատուկ փրկարարական ջոկատի մոտակա խնձորի այգում խոտը հակավորելիս` «T-40» մակնիշի տրակտորը կողաշրջվել է և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Գուգարքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
ԱԻՆ փրկարար ծառայությանբ լրատվական կենտրոնի փոխանցմամբ, պարզվել է, որ «T-40» մակնիշի տրակտորը (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել), այգում խոտը հակավորելիս, կողաշրջվել է, այնուհետև նրա ետևի աջ անվադողը պոկվել և գլորվել է ցած (մոտ 400 մ)` հարվածելով Գուգարք գյուղի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի պատին: Հարվածից պատը փլուզվել է (մոտ 2 քմ), կոտրվել են պատուհանները, հյուրասենյակում` հեռուստացույցը, գույքը՝ մասամբ:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ