Սևանա լճում ջրահեղձվելուց փրկված երիտասարդի վիճակը ծայրահեղ ծանր է
Այսօր Փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևանի Բժշկական կենտրոնիցն հարակից լողափում նկատվել է ջրահեղձվող քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչ ջրափրկարարների կանչի վայր հասնելը տուժած 25-ամյա Գ. Ս.-ը լճից դուրս է բերվել տեղի ուժերով:
Ջրափրկարարները ափից տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Սևան քաղաքի հիվանդանոց, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ