2015թ-ի առաջին կիսամյակում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 4,2%-ով
Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2015թ-ի հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատրմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 4,2%-ով։ Ընդ որում առավելագույն աճը գրանցվել է գյուղատնտեսության ոլորտում՝ 14,5%, որն ըստ շրջանառվող լուրերի՝ հիմնականում պայմանավորված է ծիրանի արտահանման զգալի աճով։
Առաջին կիսամյակի տվյալներով՝ արդյունաբերության ոլորտում գրանցվել է 5,1% աճ, ծառայությունների ոլորտում՝ 3,3% աճ, շինարարության ոլորտում՝ 0,6% աճ։ Աճել է նաև էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 1,5%-ով։ Միևնույն ժամանակահատվածում անկում է գրանցվել առևտրաշրջանառության մեջ՝ 5,1%-ով և արտաքին առևտրաշրջանառության հատվածում՝ 20,6%-ով։
Ընթացիկ տարվա առաջին 6 ամիսների ընթացքում սպառողական գների ինդեքսն աճել է 5,1%-ով, իսկ միջին ամսական աշխատավարձը՝ 10,8%-ով։
Վիճծառայության ցուցանիշների համաձայն` առաջին կիսամյակում առավելապես կրճատվել է ներմուծումը` 27,2%-ով և կազմել է 1,4 մլրդ դոլար, իսկ արտահանումն ընդհանուր առմամբ կրճատվել է 1,3%-ով` կազմելով 694,4 մլն դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ