Նավթի 22,5 դոլար գնի դեպքում ռուսական տնտեսությունը կփլուզվի. Bloomberg
Bloomberg պարբերականը հրապարակել է տնտեսագետների շրջանում անցկացված հարցման արդյունքները, որոնց համաձայն, եթե նավթի գինը նվազի 1 բարելի դիմաց մինչև 22,5 դոլար, ապա Ռուսաստանի տնտեսությունը կփլուզվի, իսկ նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշը կսկսի արագորեն իջնել, եթե նավթի գինը հասնի 30 դոլարի մակարդակի:
Փորձագետները նշում են, որ ռուսները աշխարհում տնտեսության խնդիրների հանդեպ ամենամեծ համբերատարությունն ունեն:
Նրանց կարծիքով՝ Պուտինի վարկանիշը գործնականում կապ չունի տնտեսական հաջողությունների հետ, ինչն ապացուցում է Ռուսաստանին` Ղրիմի միացումից հետո նրա վարկանիշի բարձրացումը, սակայն, ինչպես նրանք են պնդում, վաղ թե ուշ տնտեսական խնդիրները Կրեմլի վրա ազդեցություն կունենա:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին