Աջափնյակում 54-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 54-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են քննչական կոմիտեի լրատվական բաժնից:
2015թ. օգոստոսի 31-ին՝ ժամը 11:55-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մարգարյան փողոցի 41-րդ շենքի 15-րդ բնակարանից տհաճ հոտ է գալիս: Նշված բնակարանում հայտանբերվել է 54-ամյա Վահան Աղաջանյանի դին՝ կրծքավանդակի շրջանում կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն):
Կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, ինչպես նաև՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի կամ անձանց ինքնությունը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ