«Տղամարդ տղա ա էլի, կարող ա մեկին էլ ծեծի». Սուրիկ Խաչատրյանը՝ Զարզանդի մասին. «Հրապարակ»
«Հրապարակ»-ն անդրադարձել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի՝ Կապանի թիվ 6 դպրոցի փոխտնօրեն նշանակվելու լուրերին և թեմայի շուրջ զրուցել մարզպետի հետ:
– Պարո՛ն Խաչատրյան, Ձեր թիկնապահին նշանակեցին դպրոցի փոխտնօրեն, հետո նորից ազատեցին, ինչպե՞ս կմեկնաբանեք սա։
– Ոչ նշանակել են, ոչ էլ ազատել։
– Այսինքն՝ չի՞ նշանակվել փոխտնօրեն։
– Զարզանդը չի նշանակվել, չգիտեմ Ձեզ ով ա ինչ ասել, բայց Զարզանդը փոխտնօրեն չի նշանակվել։
– Մի խոսքով՝ Դուք պնդում եք, որ Զարզանդը ոչ նշանակվել է, ոչ ազատվե՞լ։
– Էդպիսի բան չի եղել, ոչ էլ էդպիսի հրաման ա եղել, ընդհանրապես էդպիսի հրաման չի եղել, դա կարող ա ցանկություն, որպես էդպիսին, եղել ա, որովհետեւ Զարզանդն իսկապես… նա հինգ տարվա մանկավարժական ստաժ էլ ունի, կոլեկտիվում էլ իրեն դրսեւորելու ձեւ էլ գիտի, չափորոշիչները Դուք ինձ ասեք, տեսնեմ՝ ի՞նչ չափորոշիչներ են, որ… խի Զարզանդն էդ իրավունքը չունի՞, հա՞, մենակ ինձ էդ ասեք՝ խի՞ Զարզանդն էդ իրավունքը չունի։
– Բոլորն էլ իրավունք ունեն, պարզապես Զարզանդի անունը կապվում է ավելի շատ ծեծի ու նման երևույթների հետ։
– Տղամարդ տղա ա, էլի, կարող ա մեկին էլ ծեծի, էլի, ի՞նչ կա դրա մեջ։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ