ԼՂՀ վարչապետը 100 ազատամարտիկների հետ Տավուշ է մեկնել (լուսանկարներ)
Այսօր վաղ առավոտյան, Արցախի ազատամարտիկների միության (ԱԱՄ) նախաձեռնությամբ Ստեփանակերտից Հայաստանի հյուսիս-արևելյան՝ Տավուշի սահմանագոտի է մեկնել հարյուր ազատամարտիկ՝ ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի և միության նախագահ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ: Այս մասին գրում է «Արցախպրես»-ը:
«Մենք պատրաստ ենք «Մեկ ազգ, մեկ հայրենիք» կարգախոսի ներքո ծառայելու մեր հայրենիքի բոլոր հատվածներում:Մեկնում ենք մեծ ոգևորությամբ ու բարձր տրամադրությամբ: Մեր նպատակն է մեկ անգամ ևս թշնամուն ջախջախիչ հարված հասցնել և հասկացնել, որ այլևս հրաժարվի նման ոտնձգություններից»,-ասել է Արցախի ազատամարտիկների միության Ասկերանի տարածքային միավորման նախագահ Սամվել Աղաջանյանը, ավելացնելով, որ Տավուշ մեկնել ցանկացողները շատ են եղել:
Լուսանկարները՝ սկզբնաղբյուր կայքից:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան