Ուզբեկստանում «գիշերային թիթեռնիկներին» ուղարկել են բամբակ հավաքելու
Ուզբեկստանի Բուխարսկիի շրջանի ոստիկանությունը թեթևաբարո մոտ 40 կանանց ուղարկել է բամբակ հավաքելու:
«Ես պատշգամբից նայում էի: Նրանք կանանց շարք կանգնեցրեցին, նստացրեցին ավտոբուս, տարան բամբակ հավաքելու»,-«Ուտրո.ռու»ին պատմել է ականատեսներից մեկը:
Իրավապահները խոստովանել են, որ նրանց բամբակ հավաքելու տանելն այնքան էլ հեշտ գործ չէ, մի մասը աշխատում են, մի քանիսը հիվանդ են:
«Բոլոր կանայք հաշվառված են իրավապահ մարմիններում: Ընդդիմացող կանանց ասել ենք, որ կթողնենք վերադառնան գիշերային աշխատանքին, սակայն տուգանվելու են: Իսկ հիմա նրանք շատ լավ հավաքում են բամբակը»,-ասել է տեղամասային տեսուչը:
Նշվում է, որ բամբակ հավաքող գիշերային թիթեռնիկներին շուտով միանալու են հաշվառված թմրամոլներն ու հարբեցողները, աշխատանքն ունի ուղղիչ նպատակ:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ